«Իմ ազգը փշրանքներից չի ուրախանում»․ Մարգարիտա Սիմոնյանը հիշեցրել է Արցախի պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի «լռության» մասին

24.04.2021 23:10
1648

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Telegram-ում քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը, որում նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Մարգարիտան, ում ընտանիքը Ցեղասպանության մասին քաջատեղյակ է, հիշեցրել է, որ ԱՄՆ-ն հարյուր տարի չի ճանաչել իր ժողովրդի ցեղասպանությունը։

«Չէին ընդունում ակնհայտը։ Չէին ճանաչում ճշմարտությունը։ Չէին ճանաչում մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից մեկը։ Շատ լավ իմանալով, որ այդ ողբերգությունը եղել էր։ Որովհետեւ այդպիսին էր աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։ Կոնյուկտուրան ավելի կարեւոր էր, քան տարրական արժանապատվությունը եւ տարրական արդարությունը։ Եվ հիմա Բայդենը ճանաչեց։ Տանն ուրախություն է։ Նա ճանաչել է ոչ այն պատճառով, որ ճշմարտության կողմնակիցն է։ Ոչ այն պատճառով, որ նա այլեւս չի կարող ժխտել ակնհայտը։ Ոչ այն պատճառով, որ նա արդարության կողմանակիցն է։ Այլ, քանի որ փոխվել է այսրոպեական աշխարհաքաղաքական կոնյունկտուրան։

Ի՞նչ է սա հայերի համար։ Նվե՞ր։ Տո՞ն։ Ցավակցությու՞ն։ Ոչ։ Դա փշրանք է։ Իսկ իմ ժողովուրդը չի ուրախանում փշրանքներից։ Համենայնդեպս, ես չեմ ուզում, որ մենք ուրախանանք դրանով։ Որտե՞ղ եք եղել, Ամերիկա, այս աշնանը։ Մատներդ մատներիդ տվե՞լ եք։ Ոչ։ Եվ սա ամենն է, ինչ պետք է իմանալ հայերի հանդեպ ԱՄՆ էլիտայի վերաբերմունքի մասին։ Այն չկա։ Ոչ լավ, ոչ վատ։ Ոչ մի։ Իսկ Թուրքիայի հետ միայն ճոռոմ հարաբերություններ են։ Ահա, հենց հիմա են այդպիսին։ Հետո կլինեն ուրիշները։ Կամ չեն լինի։ Բայց հայերն ԱՄՆ-ի համար պարզապես զենք են։ Զենքերից մեկը, որը կարելի էր հարյուր տարի պահել պահեստում, իսկ կարելի է հանել ճիշտ պահին։ Այդ պատճառով ես այսօր չեմ ուրախանում։ Այլ սգում եմ։ Ճիշտ այնպես, ինչպես իմ ամբողջ կյանքի ընթացքում այս օրը։ Հիշում եմ իմ տանջամահ եղած նախնիներին եւ աղոթում Աստծուն նրանց հոգիների հանգստության համար։ Իսկ Բայդենը դրա հետ ոչ մի կապ չունի», - եզրափակել է Սիմոնյանը։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40