Հայաստանն ու Իրանը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները

27.02.2023 14:15
883

Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ԻԻՀ-ի և ՀՀ-ի համագործակցությունը խթանելու, գործակցություններ ձեռք բերելու նպատակով կայացավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և  Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հանդիպումը։ Իրանի նախարարը Հայաստանում է Նարեկ Մկրտչյանի հրավերով:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին փորձի փոխանակման, պրոֆ-տեխնիկական ոլորտում մասնագետներ պատրաստելու, ինչպես նաև վերականգնողական ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելու ուղղություններով: 

«Մենք ԻԻՀ-ի հետ ունենք սերտ հարաբերություններ և վերջին շրջանում բավակականին ակտիվացրել ենք ոլորտային համագործակցությունը սոցիալական պաշտպանության, աշխատանքի և զբաղվածության ոլորտի, աշխատանքային միգրացիայի միջպետական համաձայնագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց մատուցվող ծառայությունների, միասնական սոցիալական ծառայության և իրենց սոցիալական ծառայությունների միջև համագործակցություն հաստատելու առումով»,- ասաց նախարար Մկրտչյանը:  

Նախարարի խոսքով՝ երկու երկրների միջև տնտեսական գործակցության բավականին մեծ ներուժ կա: Նա կարևորեց  վերապատրաստումները, փորձի ուսումնասիրումն ու փոխանակումը:  

«Պայմանավորվածություններ ենք ձեռք բերել մասնագիտական վերապատրաստումների, աշխատաշուկայում մասնագետներին ավելի մրցունակ դարձնելու փորձը Հայաստանի հետ կիսվելու ուղղություններով: Իրանն աշխարհի այն եզակի երկրներից է, որ կարճ ժամանակահատվածում շատ սահմանափակ թվով կենտրոնների միջոցով տարեկան ավելի քան 1 միլիոն քաղաքացու պատրաստ է դարձնել մրցունակ և ուղարկել աշխատաշուկա»,- ասաց նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին:  

ԻԻՀ-ի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարն ընդգծեց, որ հանդիպումը շատ արդյունավետ էր: 

Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկու երկրների սոցիալական ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև պրոֆ-տեխնիկական հաստատությունների  ղեկավարները հանդիպեն և քննարկումներ ունենան:   

Նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին առաջիկայում կայցելի նաև ԿԳՄՍ և Էկոնոմիկայի նախարարություններ:

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24