«Իմ քայլի» պատգամավոր. Սկանդալ ՊՎԾ-ի շուրջ. Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առջեւ

26.02.2019 19:07
1530

Ամեն մարդ Հայաստանում պետք է հավասարապես պատասխանի օրենքի առջեւ՝ լինի պատգամավոր, պաշտոնյա, թե սովորական քաղաքացի, անկախ քաղաքական պատկանելությունից։ Այս կարծիքն է NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել կառավարող «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի Պետական վերահսկողական ծառայությունում նյութեր են պատրաստում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի եւ երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։

Պատգամավորը նաեւ հավաստիացրել է, որ հավելյալ տեղեկության չի տիրապետում եւ այն վերցնում է պաշտոնական հաղորդագրություններից եւ լրատվամիջոցների հրապարակումներից։ «Ինձ թվում է, որ մի քանի ժամ անց կստանանք ավելի հստակ տեղեկություն այս առիթով։ Ինձ անձամբ շատ են հետաքրքրում եւ հուզում այն հիմքերը, որոնց շնորհիվ ինչ-որ բան է տեղի ունենում»,- ընդգծել է Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե քաղաքացին խախտել է օրենքը, ուրեմն պետք է դրա համար համապատասխան պատիժ կրի։

Միաժամանակ կառավարող դաշինքի պատգամավորը համոզված է, որ ոչ մի քաղաքական ենթատեքստ Ազգային անվտանգության ծառայության հնարավոր գործողություններում եւ գործունեությունում, ընդհանուր առմամբ, լինել չի կարող, քանի որ նրա խնդիրները հստակ սահմանված են։

Հիշեցնենք, որ, համաձայն Analitik.am պորտալի, Հայաստանի ԱԱԾ աշխատակիցները կալանել են Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, նրանց թվում՝ երկու վարչությունների ղեկավարներին։ Ավելի վաղ այդ նույն ռեսուրսը տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ում նյութեր են պատրաստում Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի եւ երկու վարչությունների պետերի դեմ քրեական գործ հարուցելու համար։

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22