Պարապմունքներ Կապանի լեռնափրկարարական ջոկատում

20.09.2018 20:50
1267

Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվեցին պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» և «Թունավորում» թեմաներով:

Վարժանքի նպատակն էր`

• կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների և վթարների հետևանքների վերացման ժամանակ,

• նպաստել լեռնափրկարարական աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,

• ստուգել ներգրավված ջոկերի պատրաստվածությունը` իրենց առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Պարապմունքն անցկացվեց երկու փուլով՝ փլուզում և թունավորում: Սցենարի համաձայն՝ ահազանգ էր ստացվել, որ Շահումյանի անվան հանքի 775 հորիզոնի թիվ 17 երակում տեղի էր ունեցել հանքի առաստաղի մասնակի փլուզում, որի հետևանքով տուժել էր հանքի աշխատակիցը: Շնչառական “Drager” սարքով պաշտպանված և նույն մակնիշի գազաանալիզատորի օգնությամբ հրամանատարը ստուգեց տեղանքի մթնոլորտը, ապա ջոկին հրահանգեց մոտենալ տուժածին: Լեռնափրկարարները պնևմոսարքի միջոցով կտրեցին մետաղական կառուցվածքները և փլատակներից դուրս բերեցին տուժածին՝ անշարժացնելով վնասված վերջույթն ու նրան տեղափոխելով պատգարակի վրա:

Ըստ երկրորդ փուլի սցենարի՝ ահազանգ էր ստացվել, որ նույն տեղանքում հայտնաբերվել է հանքի աշխատակից՝ թունավորման ախտանշաններով: Պայմանական վթարի վայր հասնելուն պես լեռնափրկարար-շնչադիմակավորները տուժածին հագցրեցին շնչառական սարքավորումը, չափեցին սրտի զարկը, ստուգեցին ընդհանուր վիճակը, այնուհետև, պատգարակի վրա բերելով կողքի անվտանգ դիրքի, տեղափոխեցին շտապօգնության մեքենա: Կոմբինատի բժշկական ծառայության ուղեկցությամբ տուժածին տեղափոխեցին Կապանի բժշկական կենտրոն:

Պարապմունքների ավարտին մասնակիցներն ամփոփեցին կատարած աշխատանքի արդյունքները՝ նշելով ճիշտ իրականացված գործողությունները, բացթողումներն ու նախանշելով թերությունների վերացման ուղիները:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40