Իմ տղան կանգնեց՝ թիկունքով փակեց, որովհետեւ գիտեր, որ հայրենիքը, իր ժողովուրդն է տուժելու. Ներսիսյան

01.04.2019 21:57
1476

Այսօր երեկոյան կլրանա Ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարին: Վաղը ժամը 11:00-ին «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ը Եռաբլուրում միջոցառում է կազմակերպել՝ զինվորական պատվո պահակախումբ է լինելու, շարային երգերով խումբ է լինելու: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակված Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը:

ՀԺ-ն Ներսիսյանից նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ ֆինանսական վիճակում է գտնվում հիմնադրամը, ի պատասխան Ներսիսյանը նշեց, որ ֆինանսական աջակցություն ունեն՝ քիչ, բայց ունեն: Մեր դիտարկմանը, թե ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչից հետո՞ եղավ այդ աջակցությունը, Ներսիսյանն արձագանքեց. «Տիկին Հակոբյանի կոչից հետո մեկ բարերար, որը չի ուզում անունը բացահայտել, օգնել է, ունենք նաեւ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությունը, Հասմիկ Պապյանի աջակցությունը, փոքր չափով նաեւ քաղաքացիների աջակցությունն ունենք»: 

 

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 15-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների մայրերի հետ հանդիպմանը ներկա եւ նախկին պաշտոնյաների ու օլիգարխների կանանց կոչ էր արել իրենց թանկարժեք զարդերը նվիրաբերել «Արմենակ Ուրֆանյանի անվան ռազմահայրենասիրական բարեգործական հիմնադրամ»-ին:

Մեր հարցին, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացրել հիմնադրամը, Ներսիսյանը պատասխանեց. «Բավականին մեծ աշխատանք ենք կատարել: Զոհվածների ընտանիքներին էլ ենք աջակցել, հաշմանդամ տղաներին էլ ենք աջակցել, դիրքերին էլ ենք աջակցել՝ հնարավորության չափով»:

Մեր հարցին, թե ինչպես նախկինում այժմ նույնպե՞ս այն կարծիքին է, որ Ապրիլյան պատերազմը կազմակերպված է եղել, Ներսիսյանը պատասխանեց. «Այնքան ցավոտ թեմա եք ասում: Այո, դա կազմակերպված էր միանշանակ: Իմ տղան կանգնեց՝ թիկունքով փակեց, որովհետեւ գիտեր, որ հայրենիքը՝ իր ժողովուրդն է տուժելու: Այո, մարդիկ պատրաստակամ էին այդ 5 շրջանը հանձնելու, բայց իմ տղան ու իր նմանները իհարկե չթողեցին: Շատ ցավոտ է, որ իրենց ֆիզիկական ներկայությունը չկա, բայց գնալով սկսում ես մտածել, որ այդ տղաները իրոք մեծ գործ են արել, դա անգնահատելի է: Իմ տղան մեծ նպատակներ ուներ՝ նշանված էր, նա դրանք բոլորը մի կողմ թողեց եւ մտածեց, որ թուրքը մտնելու է, պիտի պաշտպանի իր հայրենիքը: Իհարկե իմ տղան պետք է այդ ժամանակ նման դիրք ընդուներ եւ նա արել է: Բազմիցս բարձրաձայնել եմ այս մասին: Ասել եմ՝ հիմնավորեք, ինչո՞ւ պիտի իմ տղան Ազգային հերոս չլինի, բայց մինչեւ օրս շարժ չեմ տեսնում: Ինձ ոչինչ պետք չէ, ինձ պետք է, որ իմ տղայի գործած սխրանքը արժեւորեն»:

Մեր հարցին, թե ո՞րն է պատճառը, որ կարծում է՝ Ապրիլյան պատերազմը կազմակերպված է եղել, Ներսիսյանը պատասխանեց. «Նախ, որ հրաման են տվել՝ դիրքը թողեք հետ եկեք: Հետո իմ տղան 3 գրոհ է տվել, օգնություն է խնդրել, չեն ուղարկել՝ այ հենց դա: Ի՞նչ է նշանակում՝ մեզ հրաման չեն տվել օգնելու: Ես իր հրամանատարությանը դավաճաններ եմ համարում, իրենք այդ երեխաներին թողել են կրակի առաջ, այդքանը կարող եմ ասել»:

armtimes.com

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24