Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար եւ փոխելկարծիքը շատ հարցերի շուրջ

22.06.2018 17:55
1532

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, հավատարիմ լինելով թափանցիկության սկզբունքին երեկ՝ հունիսի 21-ին, հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին եւ նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած երկու արտասահմանյան փորձագետներին՝ Էնն Մաեսթին եւ Անդրե Սոբոլեւսկուն։ Նրանք առաջին անգամ էին այցելում Ամուլսար ու առաջին անգամ էին առիթ ունենում տեղում ծանոթանալու բնապահպանական միջոցառումներին եւ զրուցելու Լիդիանի բնապանպանական մասնագետների եւ Ամուլսարի ծրագրում աշխատող անկախ փորձագետների հետ:

Հիշեցնենք, որ բավական տեւական ժամանակ Մաեսթի եւ Սոբոլեւսկու եզրակացությունները, շահարկվում էին հայաստանյան որոշ կազմակերպությունների կողմից: Ամուլսարում թթվային դրենաժի ռիսկը և դրա կառավարման միջոցառումները քննադատած զեկույցները ներկայացվում էին որպես եզրահանգում, թե Ամուլսարը չի կարող անվտանգ շահագործվել:

Երեկվա այցելության ընթացքում թե՛ Մաեսթը, թե՛ Սոբոլեւսկին հերքեցին այդ պնդումը, պարզաբանելով, որ ճիշտ կառավարման մեթոդների կիրառման դեպքում Ամուլսարը կարող է անվտանգ շահագործվել: Բանավեճը միայն տարբեր մեթոդների շուրջ էր:

Ամուլսարում թթվային դրենաժի հավանական ռիսկի կառավարման նախագծումն իրականացնող   միջազգային ճանաչում ունեցող Global Resource Engineering ընկերության հեղինակավոր փորձագետ Լարրի Բրեքենրիջը ներկայացրեց Ամուլսարում կիրառվելիք մեթոդները եւ այս պահին իրականացվող լաբորատոր փորձարկումները:

Մասնագիտական քննարկումը եւ այցելությունը լաբորատորիա հնարավորություն ստեղծեց հյուրերին ավելի լավ պատկերացում կազմելու Ամուլսարում թթվային դրենաժի կառավարման մեթոդների վերաբերյալ: Անդրե Սոբոլեւսկին խոսեց այն մասին, որ շատ մանրամասների նոր է ծանոթացել, որոշ հարցերի պատասխաններ ստացել է, որոշ մտահոգություններ դեռ ունի:«Ես զարմացած էի տեղեկանալ, որ դատարկ ապարների լցակույտը ունենալու է պաշտպանիչ շերտ, դա շատ լավ է: Ես մի փոքր զարմացած էի, երբ դուք բացատրեցիք, թե ինչ հեշտ է տարանջատել հանքաքարը սուլֆիդային հատվածից, ես մի փոքր թերահավատ եմ, թե տեսականում եւ պրակտիկայում ինչպես է դա արվելու: Դուք վստահեցնում եք, որ դա հեշտ կլինի, հույս ունեմ, որ այդպես է: Ես, իհարկե, գիտեմ, որ լավ երկրաբանի առկայության դեպքում դա հնարավոր է եւ դա հուսադրող է»:

Անդրե Սոբոլեւսկին խնդրեց լրացուցիչ տեղեկություններ տրամադրել որոշ մանրամասների մասին, որպեսզի ավելի համոզիչ լինի կիրառվող մեթոդների արդյունավետությունը եւ փարատվեն դեռեւս առկա մտահոգությունները: Նա նաեւ հաստատեց, որ պասիվ մաքրման կայանները կարող են շատ արդյունավետ լինել, բայց դրա համար մեծ մասնագիտական ներուժ է անհրաժեշտ: էնն Մաեսթը ասաց, որ կարծում է, որ Լիդիանը կարող է բարձրացնել հանքարդյունաբերության նշաձողը Հայաստանում: «Ես նոր բաներ իմացա այստեղ գալով: Դուք բավական գործ եք անում, որ ես չգիտեի, որ անում եք: Կարծում եմ ամենամեծ խնդիրը դատարկ ապարների լցակույտում թթվային դրենաժը կանխելու տարբեր միջոցառումներ կիրառելն է, քանի որ նախկինում տպավորություն էր, թե պատրաստվում եք միայն «վատ» ապարը «լավ» ապարով կապսուլավորել, բայց դա այնքան էլ հեշտ չէ եւ ես ուրախ եմ տեղեկանալ, որ դուք տարբեր մեթոդներ եք կիրառելու եւ մենք կցանկանայինք տեսնել, թե ինչպես է դա աշխատում պրակտիկայում»:

Այցելուներն ասացին, որ դեռեւս որոշ մտահոգություններ ունեն, խնդրեցին տրամադրել լրացուցիչ տեղեկություններ եւ փորձարկումների լրացուցիչ արդյունքներ:

Թթվային ապարների դրենաժը տարածված խնդիր է հանքարդյունաբերության մեջ եւ Հայաստանում առաջին անգամ հենց Ամուլսարն է կիրառում ժամանակակից պաշտպանության մեթոդները՝ հենց հանքի նախագծման փուլից: Հաշվի առնելով այս հանգամանքը, ինչո՞ւ է պարոն Բրոնոզյանը, այլուր արդեն առկա խնդիրները առաջնային չհամարելով, այսքան ժամանակ եւ միջոցներ է տրամադրել հենց Ամուլսարին: Քննարկմանը հնչած հարցին ի պատասխան, պարոն Բրոնոզյանը պարզաբանեց, որ պատճառներից մեկն այն է, որ միայն Լիդիանն է հրապարակային տեղեկատվություն տրամադրել այդ մասին եւ այդ առումով Ամուլսարի ծրագիրն ուսումնասիրելն ավելի հեշտ էր ու ընկերության թափանցիկությունն այդ առումով գնահատելի է:

«Լիդիան Արմենիան» իր հերթին պարտավորվում է շարունակել թափանցիկ աշխատելաոճը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եւ բոլոր հետաքրքրվողներին շարունակել ներկայացնել ապացույցներ առ այն, որ Ամուլսարում կիրառվում են իսկապես առաջատար մեթոդներ, որոնք կարող են օրինակ հանդիսանալ Հայաստանում այլ հանքարդյունաբերական ծրագրերի համար: 

Քննարկման որոշ հատվածներ՝ ներկայացված տեսանյութում:

Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները

21.02.2026 19:18

Մի՛ վախեցեք մաhից, պատրա՛ստ եղեք դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն և անվա՛խ քայլեք ձեր ճանապարհով՝ մնացած ամեն ինչը թողնելով Աստծուն․ Ռուբեն Վարդանյան

21.02.2026 12:50

Մեր երկրում հազարավոր մարդիկ կանգնած են դեղորայքի գների խնդրի առաջ․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

21.02.2026 12:04

Առուշ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյիին

21.02.2026 11:08

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ պատվիրակությանը

20.02.2026 22:27

Հայաստանում ստեղծվելու է սիլիկոնային ավան, ապահովվելու է բարենպաստ միջավայր․ Նարեկ Կարապետյան

20.02.2026 21:14

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար. Արցախի ԱԺ

20.02.2026 19:15

Ընտրակաշառքը պոզով-պոչո՞վ է լինում. Ալիկ Ալեքսանյանը` ՔՊ-ական մարզպետի՝ ժողովրդի հաշվին արած «բարեգործության» մասին

20.02.2026 17:09

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հուշագիր-համաձայնագիր կնքեց մարզի խոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Աժդանակ» ՍՊԸ-ի հետ

20.02.2026 17:00

Ալիևը՝ հայ լրագրողին․ Երբ Բայդենը վերադառնա` կվերագործարկի ձեր «Խաղաղության խաչմերուկը»

20.02.2026 15:57

Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կլինի Հայաստանում

20.02.2026 15:46

Սերգեյ Գորոդեցկի․ «Հայաստանի սիրտը, Արարատյան դաշտավայրը հնարավոր չէ պաշտպանել՝ առանց Արցախին տիրելու»

20.02.2026 15:37