«Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ, ՇԵՆՔԸ ՉՍԱՐՔԵ՞ՆՔ»․ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՆՈՐՔԻ ԻՆՖԵԿՑԻՈՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԱԶԱՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ

10.01.2022 11:16
1338

Այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մի շարք աշխատակիցներ։ Նրանք ասում են, որ իրենց անհիմն ազատել են աշխատանքից՝ ազատման դիմումներ ներկայացնելով։ Խոսքը մոտ ութսուն աշխատակցի մասին է։ Այս պահին հիվանդանոցի մուտքի մոտ ակցիայի մասնակիցների հետ բանակցում է հիվանդանոցի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը։
Առողջապահության նախարարությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ պատճառը հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք պետք է տեղի ունենան հիվանդանոցի մի մասնաշենքում։ Խոսքը կառավարության 2021-2026 թթ․ գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում մեկնարկած հիմնանորոգումների մասին է, որոնք արդեն մեկնարկել են։

Աշոտ Սարգսյանն էլ իր հերթին դժգոհող աշխատակիցներին հայտնեց, որ իրենց նպատակն է նոր՝ վերանորոգված, ավելի ժամանակակից կենտրոն ունենալ, ու զարմացավ՝ չե՞ն ուզում, որ ավելի լավ պայմաններում աշխատեն։ Եվ այդ պրոցեսը, ըստ նրա, տևելու է երկու տարի։

Աշխատակիցների դիտարկմանը, թե երկու տարի մարդիկ վարկեր պետք է փակեն, դրսո՞ւմ մնան, Սարգսյանը հակադարձեց․ «Ի՞նչ անենք, շենքը չսարքե՞նք»։

Առողջապահության նախարարությունից մեզ նաև հայտնեցին, որ քիչ անց իրենք ավելի ծավալուն պարզաբանում կներկայացնեն։

 

ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ

24.08.2026 23:02

Մեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

24.08.2026 20:03

Սիսիանի զորամասերից մեկում մահացած զինծառայողը 2 երեխա ունի. հայտնի են այլ մանրամասներ

24.08.2026 20:00

Ժիրայր Աղավելյանի նոր գիրքը՝ «Կանթեղներ»

24.08.2026 17:18

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

24.08.2026 17:04

Այսօր կրկին զոհ ունենք բանակում

24.08.2026 16:37

Հաղորդում հանցագործության մասին․ այս անգամ խոսքը Գորիսի քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի կողմից կատարված սուտ մատնության մասին է

24.08.2026 14:21

Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է ժամանակին արել «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը

24.08.2026 12:51

Նշվեց Քաջարան քաղաքի օրը

24.08.2026 12:35

Տնտեսական պատերազմի շարունակման դեպքում նավթ չի արտահանվի Հորմուզի նեղուցով կամ Պարսից ծոցի որևէ այլ հատվածով. Ռեզայի

24.08.2026 11:42

Գեղանուշի պոչամբարը շրջանցող թունելը կվերանորոգվի

24.08.2026 11:38

Սուրեն Վարդանյան. կյանք՝ հյուսված հայրենի բնաշխարհի ազդեցությամբ

24.08.2026 10:38