90-ականներին Գորիս-Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիները հայերի էին սպանել, ճանապարհը փակվել էր․ Գորիսի բնակիչ

01.12.2020 12:09
4869

Պատերազմից հետո հայ-ադրբեջանական նոր սահմանի հարեւանությամբ ապրող գորիսեցիները մտահոգ են իրենց անվտանգությամբ, քանի որ մի շարք գյուղերի ճանապարհներ կանցնեն անմիջապես սահմանով, եթե սահմանազատում արվի ըստ պետական սահմանի՝ GPS-ով։

«Սյունիքը միշտ էլ սահմանին մոտ է եղել, սյունեցիները, հիմնականում Գորիսի երկրապահ ջոկատը, Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն էին հսկում, որ հանկարծ Կուբաթլուի կողմից ձորերով չբարձրանան։ Ներկա պահին Սյունիքի  համար էլի վտանգ կա։ Տարածքն իմանալով, եթե երեկոյան մթով գնաս Կապան, շատ վտանգավոր է, անտառներից կարող է գան դեպի ճանապարհը, էս սահմանը պետք է հսկողության տակ դնեն»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի բնակիչներից Պարգեւ Վանեսյանը։ 

Գորիսի բնակիչը հիշում է, որ 90-ական թվականներին Գորիս-Կապան ճանապարհի վրա ադրբեջանցիների կողմից հայեր են սպանվել, ինչից հետո էլ ճանապարհը փակվել էր, չէր աշխատում։ Օգտագործում էին Տաթևով անցնող այլընտրանքային ճանապարհը, որն այս պահին երթեւեկելի չէ բեռնատարների համար։

«Դե հիմա տեսնենք, տա Աստված քարտեզով գծեն, թող մեր օգտին լինի, ժողովուրդն ապահով ապրի»,- ասում է գորիսեցին։ 

Հետպատերազմյան շրջանում Պարգեւ Վանեսյանի խոսքով՝ բնակիչներն  անտրամադիր են, մինչդեռ պատերազմի օրերին բարձր տրամադրություն էր գորիսեցիների շրջանում, մարդիկ մարտական էին տրամադրված, պատրաստակամ էին մեկնել ռազմաճակատ։

«Սա առաջին անգամը չէր, սյունեցիները 90-ականներին միշտ էլ առաջնագծում են եղել, հիմա էլ բոլորը պատրաստ էին գնալ ու գնացել էլ են, մնացողներն էլ էին պատրաստ գնալ»,- ասում է Գորիսի բնակիչը ՝ հավելելով, որ իր փոքրիկ արհեստանոցում բազմիցս է ռազմաճակատ մեկնող քաղաքացիների ավտոմեքենաները նորոգել ու դեպի դիրքեր ճանապարհել։

news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40