Ի՞նչ է կատարվում բանակում. «ներքին թշնամին» խժռում է անմեղ երիտասարդների կյանքեր

24.07.2019 17:20
1259

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ 19-ամյա զինծառայող Վոլոդյա Գալոյանը: Հաղորդագրության համաձայն՝ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

Մի քանի օր առաջ հայկական զինված ուժերում արձանագրվել էր ինքնասպանության դեպք. դատելով տեղեկատվությունից՝ այսօրվա դեպքը նույնպես ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք է։

Հստակ վիճակագրության չենք տիրապետում, սակայն ակնհայտ է, որ բանակում թշնամու գնդակից զոհերի թիվն անհամեմատ պակաս է այն մահերից, որոնք արձանագրվում են ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով։ Հեղափոխությունն այս տխուր վիճակագրությունն ու օրինաչափությունը չի փոխել՝ անկախ այն հանգամանքից, որ վարչապետն ու մյուս պաշտոնյաները պարբերաբար խոսում են զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, բանակում նոր հարաբերությունների ներդրման մասին։

Նախկինում քրեաօլիգարխիկ համակարգը բառի իսկական իմաստով ամայացնում էր բանակի թիկունքը, ինչն էլ պատճառ էր դառնում, որ պետական համակարգին բնորոշ հոռի երևույթները թափանցեն զինված ուժեր՝ բացասական ազդեցություն ունենալով դրանցում տիրող բարոյահոգեբանական վիճակի վրա։ Ապրիլյան պատերազմը մեր բանակը դիմավորեց բոլոր առումներով մաշված վիճակում, և եթե չլիներ զինվորների, սպաների անձնական սխրագործությունը, դժվար է կանխատսել, թե ինչպիսի ընթացք կստանար զինված բախումը։

Լավ գեներալները հաղթում են առանց պատերազմելու՝ օրեր առաջ չինական ասույթն է հիշեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Փաշինյանն այդ համատեքստում նշել է, որ Հայաստանը պետք է ունենա այնպիսի զինված ուժեր, պետք է լինի այնպիսի պետություն, որի պոտենցիալ հակառակորդները լավ հասկանան, որ իմաստ չունի Հայաստանի դեմ կռվի դուրս գալ, որովհետև այդ կռիվը ավարտվելու է հակառակորդի պարտությամբ և հայկական զինուժի հաղթանակով:

Վարչապետը միանգամայն ճիշտ է ձևակերպել հայկական զինված ուժերի զարգացման, եթե կուզեք՝ խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։ Ամբողջ խնդիրն այն է, որ Փաշինյանի մատնանշած խնդիրը կմնա անհասանելի, քանի դեռ բանակում տեղի չեն ունեցել համակարգային բարեփոխումներ, որոնք ինստիտուցիոնալ մակարդակում արմատախիլ կանեն կոռուպցիան, ամենաթողությունը, որոնք, ի վերջո, հանգեցնում են մարդկային անդառնալի կորուստների, պատճառ են դառնում, որ հասարակության ներսում անվստահություն առաջանա բանակի հանդեպ։

«Ներքին թշնամին»՝ անպարտաճանաչ ու ոչ կոմպետենտ հրամանատարը, կոռուպցիան, շատ ավելի սարսափելի են ու մեծ ավերներ են գործում, քան հակառակորդը, որից եկող վտանգները շատ ավելի կանխատեսելի ու չեզոքացվող են։ Եթե մենք ուզում ենք ունենալ բանակ, որի հետ պոտենցիալ հակառակորդը նույնիսկ չի ուզենա պատերազմել, ապա առաջին հերթին պետք է կարողանանք ստեղծել այնպիսի միջավայր, որ հասարակությունն անվերապահ վստահություն ունենա զինված ուժերի նկատմամբ, իր որդիներին բանակ ուղարկի վստահությամբ ու ուրախությամբ։ Ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արձանագրվող մահերն ամենևին էլ չեն նպաստում այդ վստահության ձևավորմանը. «ներքին թշնամին» ներսից շարունակում է խժռել բանակը։

1in.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40