Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել հրադադարի համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ

15.05.2019 16:23
1172

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը հայտարարություն է տարածել՝ Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ: 

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ  չորս տարի տևած և 30 000 կյանք խլած պատերզամից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող խաղաղությունը, չնայած իր փխրուն բնույթին, 1994 թ. մայիսի 12-ին Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի միջև ստորագրված հրադադարի մասին Համաձայնագրով ձեռք բերված հիմնական նվաճումն է:  

Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը ողջունում է հրադադարի ռեժիմի պահպանումը, որը Հարավային Կովկասում տևում է արդեն քառորդ դար, և կոչ է անում  եռակողմ պայմանագիր ստորագրել՝ երկարատև խաղաղություն հաստատելու մասին:

«Խաղաղությունը միշտ ողջունելի է, և այդ իմաստով արձանագրում եմ, որ Արցախ պետությունը, որն արդեն քառորդ դարից ավելի գոյություն ունի, Արցախի ժողովրդի գոյության իրավունքի հիմնական երաշխավորն է՝ ընդդեմ Ադրբեջանի: Այս խաղաղությունը վերջնական չէ, քանի որ զինված դիմակայությունը շարունակվում է, այդուհանդերձ հարաբերական խաղաղություն է տիրում՝ շնորհիվ միակ եռակողմ համաձայնագրի, որի տակ ստորագրել է նաև Արցախը»,- հայտարարել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն:

Անդրադառնալով Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածությանը, նա նշեց, որ յուրաքանչյուր կողմից ամեն մի մահ ողբերգություն է թե՛ ընտանիքների, թե՛ հասարակության համար, և այդ լարվածությունը խանգարում է տարածաշրջանին առաջ շարժվել:

«Հրադադարի մասին համաձայնագրի դրական օրինակն ապացուցում է, որ շոշափելի արդյունքների հասնելու համար բանակցային գործընթացին պետք է ընդգրկվեն հակամարտության բոլոր կողմերը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝   Ֆրանսիան պետք է խրախուսի Արցախի Հանրապետության վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ՝ հաջողության հասնելու հնարավորությունները բարձրացնելու համար», - ընդգծել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահը:

armenpress.am

 
 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40