ՀՀ-ն հետևողական գնալու է սահմանային իրավիճակը շտկելու իր առաջարկն իրագործելու ճանապարհով. Փաշինյան

15.06.2021 12:48
1145

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով, որովհետև դրա հնարավորությունը իրապես կա:  ՀՀ վարչապետը նշեց, որ Ադրբեջանի զորքերն աներկբայորեն պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից, և այս տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը:

«Մենք այսօր էլ մեր ռուս գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք, և մեր պատկերացումը հետևյալն է. սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է իրականացվեն Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա: Մինչ այդ, ասել ենք, որ երկու կողմերի զորքերը հայելային եղանակով պետք է վերադառնան մշտական տեղակայման վայրեր: Եվ հետևողականորեն գնալու ենք այս ճանապարհով»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կասկածներ ունի, որ սահմանային միջադեպերով փորձ է արվում ազդել նաև Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա:

«Բայց մենք մեր միասնությամբ և միակամությամբ պետք է հստակ քայլենք մեր երկիրը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու ճանապարհով և մենք դա միասին անպայման կանենք»,- ավելացրեց Փաշինյան:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Ադրբեջան սահմանային իրադրության լարվածության թոթափման նպատակով մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկել է Սոթք-Խոզնավար հատվածում հետ քաշել և հայկական, և ադրբեջանական զինուժը, տանել մշտական տեղակայման վայրեր, տեղակայել միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանի Դաշնության կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների ներգրավմամբ:

armenpress.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40