Ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ

16.01.2026 10:40
387

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Իրանի շուրջ զարգացումներին ՝ անդրադարձել՝ նշելով՝ լարվածության այս փուլում երկու չափազանց կարևոր նոր հանգամանքներ են ի հայտ եկել։

«Նախ՝ Իսրայելի պահվածքը չափազանց զուսպ և հավասարակշիռ է։ Ընդամենը մի քանի օր առաջ նույնիսկ այս երկրի կառավարության նիստում քննարկվել է, որ իսրայելցի պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ չանեն, որոնք Իրանին կարող են դրդել Իսրայելին հարվածներ հասցնել։ Ակնհայտ է, որ Թել-Ավիվը մի կողմից չի ցանկանում «ուրիշի» պատերազմում թիրախ դառնալ, իսկ մյուս կողմից՝ հավանաբար ճիշտ են այն տեղեկությունները, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել Իրան-Իսրայել ինչ-որ պայմանավորվածություն։

Մեկ այլ գործոն նույնպես, ամենայն հավանականությամբ, ազդում է այս գործընթացի վրա. եթե Իսրայելը կարողացել էր նկատելիորեն թուլացնել Իրանի ստեղծած դիմադրության առանցքը, ապա 12-օրյա պատերազմից և վերջին ցույցերից հետո իրանական կողմն իր հերթին զգալիորեն չեզոքացրել է իսրայելական գործակալական ցանցը իր երկրի ներսում, ուստի հաստատվել է որոշակի հավասարակշռություն։

Երկրորդ կարևոր հանգամանքը Թուրքիայի գրեթե բացահայտ աջակցությունն է Իրանին։ Եթե նախորդ ցույցերի ժամանակ Անկարայից քննադատական խոսք հնչում էր, ապա Թուրքիայի ԱԳ  նախարար Ֆիդանի այսօրվա ասուլիսն, ըստ էության, աջակցության ցուցիչ էր Թեհրանին, քանի որ թուրքական կողմը փաստացիորեն դեմ է Իրանի դեմ հարձակմանը և ակտիվ դիվանագիտություն է վարում կողմերի միջև։ Աջակցության ցուցիչ էր նաև այն, որ թուրքական ոստիկանությունը թույլ չի տվել իրանցի ընդդիմադիրներին բողոքի ակցիաներ անցկացնել այս երկրում։

Այս ամենն առաջին հայացքից կարող է շատ կարևոր չթվալ, բայց իրականում սրանք այն սաղմերն են, որոնք կարող են ծնել հետագա ուշագրավ զարգացումներ, որոնք կարող են հանգեցնել Իրան-Թուրքիա հարաբերությունների ջերմացմանը և Թեհրանի ու Թել-Ավիվի միջև լարվածության չհայտարարված նվազմանը»,- գրել է իրանագետը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40