Ի՞նչ է կատարվում մեր շուրջը. իսկապե՞ս պատերազմի օրերին ազերի զինվորները Նախիջեւանից Հադրութի թիկունք են տեղափոխվել Քաջարանով

25.11.2020 11:15
12505

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը 2020 թ. նոյեմբերի 23-ի ասուլիսում («Հայելի» ակումբ) պայթուցիչ եւ ցնցող հայտարարություն է արել Սյունիքի առնչությամբ: Իբր պատերազմի օրերին Նախիջեւանի տարածքից 400 ազերի զինվորական է Քաջարանով եկել-անցել ռազմաճակատի հարավային թեւ ու մտել Հադրութի թիկունք:
Ահա Գառնիկ Իսագուլյանի հայտարարության այդ հատվածը բառացի՝ «Հադրութ՝ թիկունքից մտնելուց շատ են խոսում: Հադրութ թիկունքից մտել են 400 հոգի, որոնք Նախիջեւանից Քաջարանով… Հայաստանի տարածքով անցել են Արցախ ու հանգիստ գնացել մինչեւ Հադրութի թիկունք: Եվ դա ապահովել է ՀՀ ԱԱԾ այն ժամանակվա տնօրենը՝ Արգիշտի Քյարամյանը: Նրա միջոցով եւ նրանց պասպորտսեղանների ղեկավարների միջոցով 1400 հատ հայկական անձնագիր է բաժանվել հայերեն իմացող ազերիներին: Եվ էդ 400-ը, որոնք հանգիստ Հայաստանով անցել են… մտել Հադրութի թիկունք, եղել են ազերիներ»:
Գառնիկ Իսագուլյանի ծայրահեղորեն հուզիչ եւ մտահոգող հայտարարությունը տագնապի եւ լրջագույն մտորումների ալիք է բարձրացրել Սյունիքում, նաեւ անօգնականության ու անպաշտպանության, դավաճանված եւ լքված, ինչպես եւ խաբված լինելու զգացում առաջ բերել շատերի մեջ: 
Ու, որքան էլ տարօրինակ է, առայժմ որեւէ պետական այր կամ մարմին (ե՛ւ երկրի մասշտաբով, ե՛ւ Սյունիքի մասշտաբով) չեն արձագանքել Գառնիկ Իսագուլյանի ցնցող եւ շշմեցուցիչ հայտարարությանը:
Լուռ է նույնիսկ ՀՀ զինված ուժերի բանակային 4-րդ կորուսի հրամանատարությունը. բանակային այդ կորպուսի վրա է դրված Նախիջեւան-Հայաստան պետական սահմանի սյունիքյան հատվածի պաշտպանությունը:
Կարծեք ոչինչ չի ասվել, կարծեք խոսքը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտման մասին չէ, կարծեք խոսքը թշնամական երկրի զինվորների՝ Հայաստանի տարածք, Սյունիքի մարզի տարածք խուժելու մասին չէ, կարծեք խոսքը մեր պետականության լինելության եւ կենսունակության մասին չէ…
Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունը, ինչպես նշեցինք, բազմաթիվ մտորումների ու հարցերի, ենթադրությունների տեղիք է տվել:
Նախ՝ եթե իսկապես նման հանցագործություն է կատարվել, ապա ազերի զինվորները (ամենայն հավանականությամբ) Քաջարանից հետո անցել են Կապանով:
Եթե իսկապես նման հանցագործություն է կատարվել, ապա ի՞նչ երաշխիք են ունեցել դրա կազմակերպիչներն ու հովանավորները, որ նշված զինյալները կանգ չեն առնի Սյունիքում ու մի նոր ճակատ (բնակչության համար անսպասելի) չեն բացի ներսում՝ խաղաղ բնակչության դեմ՝ աներեւակայելի ողբերգական հետեւանքներով:
Եթե իսկապես նման հանցագործություն է կատարվել, ապա ինչպե՞ս է դա իրագործվել եւ ու՞ւմ թողտվությամբ, ու ի՞նչ երաշխիք ունենք, որ հետագայում կրկնություն չի լինի, որ Նախիջեւան-Հայաստան սահմանի սյունիքյան հատվածն անպաշտպան չի լինի:
Ու նման շատ հարցեր ու ենթադրություններ…
Այդ բոլորով հանդերձ՝ Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունն այնքան վտանգավոր է Սյունիքի ու ընդհանրապես Հայաստանի Հանրապետության համար, որ չենք ուզում անվերապահորեն հավատալ ասվածին ու վերջնական եզրակացություններ անել:
Պարզապես սպասում ենք, որ գոնե ուշացումով երկրի պատկան մարմինները կարձագանքեն Գառնիկ Իսագուլյանի հայտարարությանը: Հակառակ պարագայում, հավատացած եղեք, խուճապն անխուսափելի կլինի մեր կամքից անկախ՝ անդառնալի հետեւանքներով: Այլապես դա կընկալվի խիստ բացասաբար եւ յուրովի՝ Սյունիքի անվտանգությունը թեւակոխել է խոցելիության նոր փուլ, որը կարող է ճակատագրական լինել երկրամասի համար։
Իսկ Գառնիկ Իսագուլյանը… Հավանաբար նա պատկերացնում է, թե երկրամասում՝ իր հայտարարությամբ, ի՞նչ շոկի տեղիք է տվել: Եվ պարտավոր է անհապաղ հրապարակել հավելյալ տեղեկություններ ասվածի վերաբերյալ, պարտավոր է ներկայացնել այդ տեղեկատվության աղբյուրը, հիմքերը եւ դրան առնչվող մյուս հանգամանքները. դա այն դեպքը չէ, երբ կարելի է հսկայական պայթուցիչը նետել Սյունիքի վրա ու կողք կանգնել: Այդպես չի կարող լինել, դա արդեն ուրիշ բան է…

Սամվել Ալեքսանյան
 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02