Ի՞նչ է կատարվում Քաջարանում. հանքաքարի արդյունահանման ծավալները մեծանում են, պետությանը վճարվող հարկերը` նվազում

22.04.2020 16:33
1944

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։ 2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ։

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793 մլն, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 42 մլրդ 839 մլն դրամ:

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան»` ավելի քան 17.7 մլրդ դրամ մուտքերով։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո»-ն է` ավելի քան 15 մլրդ դրամ մուտքերով։ Երրորդը` «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ»-ն է` ավելի քան 5 մլրդ դրամ մուտքերով։ Չորրորդ տեղում «ՍիՓիԷս ՕԻԼ»-ն է` ավելի քան 4 մլրդ դրամ մուտքերով։ Հնգյակը եզրափակում է «ՄՏՍ Հայաստան»-ը` ավելի քան 3,8 մլրդ դրամ մուտքերով։

Խոշոր հարկատուների տասնյակում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ֆիլիպ Մորրիս Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Ֆլեշ» եւ «Ակվիլոն թրեյդ» ընկերությունները։

Ցանկն ամբողջությամբ հասանելի է ՊԵԿ կայքի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» բաժնում:

 

Արմենպրես

Հ.Գ.

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն 2020 թ.  1-ին եռամսյակի արդյունքներով խոշոր հարկատուների ցանկում գրավել է  6-րդ տեղը` պետությանը վճարելով մոտ 3.5 մլրդ դրամ։

Նահանջն ավելի ակնհայտ է դառնում, երբ այդ ցուցանիշը համեմատում ենք նախորդ տարվա ցուցանիշների հետ։

Այսպես` ընկերությունը 2019 թ. 4-րդ եռամսյակում վճարել է մոտ 10.7 մլրդ դրամ հարկ։

2019 թ. 1-ին եռամսյակում վճարել է 6.7 մլրդ դրամ։

Ստեղծված իրավիճակն ավելի առեղծվածային է դառնում, երբ իմանում ենք, որ մարզի ամենախոշոր հարկատուն վերջին տարիներին էականորեն կրճատել է Սյունիքում իրականացվող սոցիալական ծրագրերը։

Իրավիճակի տարօրինակությունն ավելի է շեշտվում, երբ ակնհայտ է դառնում մեկ այլ հանգամանք. ինչպես նախորդ իշխանությունները, այնպես էլ գործող իշխանությունները չեն ուզում բացահայտել, թե ովքե՞ր են «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ բաժնետերերը, ինչպե՞ս եւ ի՞նչ ճանապարհով են նրանք դարձել այդ ընկերության բաժնետեր։

Հայրենի կառավարությունը համառորեն չի պատասխանում հարցին, թե գործող օրենսդրությամբ սահմանված ի՞նչ փաստաթղթերի հիման վրա է վերջին երկու տարում կատարվում Արծվանիկի պոչամբարի ընդլայնում։

Հայրենի կառավարությունն այդպես էլ չի ուզում հանրությանը ներկայացնել, թե ո՞վ է Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովը։

«Սյունյաց երկիր»

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40