Ի՞նչ է կատարվում Սյունիքում․ անհետանալու շեմին է 47 հանրակրթական դպրոց

13.11.2025 16:31
5073

Եթե մենք չունենանք կայացած կրթական համակարգ, վաղը լավ երկիր էլ չենք ունենալու։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի դեմ հնարավոր չէ հակառակվել, փաստարկներ ներկայացնել։ Իսկ վերին մակարդակներում արվում են քայլեր, որոնք բնավ էլ միտված չեն նորմալ կրթական համակարգ ունենալուն, եթե չասենք հակառակ են դրան։  Զորօրինակ, դեռևս 2023 թ սեպտեմբերի  11-ից հրապարակի վրա է «ՀՀ կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովման ծրագրում ներառված պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը հաստատելու  մասին» № 1790 Ա-/2 որոշումը, որի համաձայն Սյունիքի մարզում նախատեսվում է օպտիմալացնել 47 դպրոց, ըստ  Սյունիքի խոշորացված համայնքների՝ Կապանում՝ 12, Սիսիանում՝ 19, Տաթևում՝ 2, Գորիսում՝ 3, Տեղում՝ 3,  Քաջարանում՝ 4, Մեղրիում՝ 5։

Արդեն նշվեց, որ Մեղրիում ևս կան դպրոցներ, որ միավորվելու են, կամ ընդհանրապես փակվել են։ 2025-ի հուլիսին կառավարության որոշմամբ լուծարվել է Լիճք գյուղի դպրոցը։ Ավելի վաղ փակվել էր նաև հարևան Տաշտուն գյուղի դպրոցը։ Ծրագիրը «կրթական որակյալ ծառայությունների հասանելիության ապահովում» է հորջորջվում, բայց այդ հնչեղ ձևակերպման մեջ կրթական համակարգը խարխլելու իրողություններ կան։

Կարճևանի միջնակարգ դպրոցն ունի 25 աշակերտ, նախատեսվում է միավորել նոր կառուցվող Ագարակի միջնակարգ դպրոցի հետ։ Այժմ Կարճևանի դպրոցը, ինչպես փոխանցեց կրթօջախի տնօրեն Անժելա Աղայանը, վթարային վիճակում է, հինգ տարի է՝ պարապմունքներն անցկացվում են գյուղի բուժկետում։ Կարճևանն Ագարակից հեռու է չորս կիլոմետր, այս առումով տնօրենը նշեց, որ աշակերտներին տեղափոխելու  նպատակով փոխադրամիջոց պիտի հատկացնեն։

Օպտիմալացման ծրագրում ընդգրկված է նաև Ալվանքի միջնակարգ դպրոցը, որ այժմ 39 աշակերտ ունի: Վերջիններիս ծնողները տարակուսած են, թե այդքան աշակերտ ունեցող դպրոցը ինչո՞ւ պետք է միավորել մի այլ կրթօջախի, տվյալ դեպքում Շվանիձորի դպրոցի հետ, և դիմում են  տարբեր ատյաններ՝ այդ կործանարար քայլը կանխելու համար: Բայց ո՞վ է լսողը...

Երբ թերթում ես միավորվող դպրոցների պատմությունը, տխուր իրողության ես առնչվում։ Գյուղական դպրոցում, որտեղ ժամանակին հաճախում էր մինչև 100 աշակերտ, այժմ սովորում է 7-8-9, ասել է թե՝ միանիշ թվով աշակերտ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ որոշ դպրոցներում ավելի շատ մանկավարժներ կան, քան աշակերտ։ Կապանի տարածաշրջանի Շիկահողի միջնակարգ դպրոցը մեկ աշակերտ ունի, մինչդեռ 1970-1980-ական թվականներին աշակերտների թիվը հասնում էր 200-ի, որոշ տարիների դպրոցը գործել է երկհերթ։

Տպավորություն է, որ հայրենի կառավարությունը մոռացության է մատնել գյուղը։ Անչափ տխուր է, երբ դռներն է փակում փառավոր պատմություն ունեցող դպրոցը։ Խոսքը Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղի դպրոցի մասին է, որ տարիներ առաջ լուծարվել է, այժմ քանդուքարափ վիճակում է, և եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն, պատմական արժեք ունեցող այդ շենքը կվերածվի ավերակների։ Դպրոցը հիմնադրվել է Բաքվի հայտնի նավթարդյունաբերող Գասպար Տեր-Մարգարյանի տրամադրած նյութական միջոցներով, դպրոցական առաջին զանգը հնչել է 1902 թվականին, դպրոցի նավակատիքը շնորհավորել է այն ժամանակներում մեծ համարում ունեցող «Մշակ» թերթը։ Ժամանակին Շրվենանցի դպրոց սովորելու էին գալիս ոչ միայն մոտակա, այլև հեռավոր՝ Սևաքար, Զեյվա, Վաչագան, Խդրանց, Բեխ, անգամ Գորիսի տարածաշրջանի առանձին գյուղերի ուսումնատենչ մանուկներ: Դպրոցը տվել է անվանի շրջանավարտներ, որոնց միայն թվարկումն ահագին տեղ ու ժամանակ կխլի: Եվ ահա այդ հայտնի կրթօջախի ուսումնական շենքը թողնել բախտի քմահաճույքին, պարզապես աններելի է:

Նույն կերպ համբավավոր  Լեռնաձորի դպրոցը պիտի միանա Ձագեձորի միջնակարգ դպրոցին: Այստեղ ևս տարակուսած են, քանզի կրթօջախը 78 աշակերտ ունի: Այս կրթօջախը նախորդ տարի նշել է հիմնադրման 100-ամյակը: Բացի այդ՝ մեծն մանկավարժ Ռոբերտ Գրիգորյանը՝ նույն ինքը Էջանանցին, այդ դպրոցում գիտելիքների ավանդման լավագույն, եթե չասենք օրինակելի ավանդույթներ  է արմատավորել, և սրբապղծություն կլինի դրանք զրոյացնել: Կրթօջախի համբավը տարածվել էր հանրապետությունում և նրա սահմաններից դուրս, Ռոբերտ Էջանանցու շնորհիվ ստեղծվել էր երկրագիտական թանգարան, լուրջ աշխատանքներ էին տարվում բանահյուսական նշխարները մոռացությունից փրկելու համար։ Դպրոցն ունի նաև հիշատակներ, դպրոցի պուրակում տեղադրված է գրքի հուշակոթող:

Բացի այդ, ժամանակակիցներն այն կարծիքն են հայտնում, որ եթե չլիներ Լեռնաձորի դպրոցը, գյուղը կարժանանար մերձակա մի քանի գյուղի (Կաթնառատ, Փուխրուտ և այլն) ճակատագրին, ասել է թե՝ կդատարկվեր՝ հանգչող փեթակի  հանգույն:

Տխուր է, երբ սահմանամերձ գյուղերն են ընդգրկված այդ տխրահռչակ որոշման մեջ: Տեղի-անտեղի բարբաջում են, թե գյուղը դպրոցով է կանգուն: Ահավասիկ, Կապանի ամենամեծ Դավիթբեկ գյուղի  Արամ Մանուկանի անվան դպրոցը պետք է միավորվի Արծվանիկի միջնակարգ դպրոցի հետ: Երկու գյուղը բավականին հեռու են միմյանցից, բացի այդ Դավիթբեկի դպրոցում 50 աշակերտ է սովորում, մանկավարժների 90 տոկոսն էլ տեղացի է: Եթե ձմռանն առատ տեղումներ լինեն, և ճանապարհը սառցակալի, դպրոցական երեխան ինչպե՞ս պիտի հասնի Արծվանիկ և հետ դառնա:

Ծրագրում ներառված է Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղի դպրոցը։ Այդտեղ այժմ 23 աշակերտ է սովորում։ Ի դեպ, այս դպրոցը ժամանակին կառուցել է տվել Գասպար Տեր-Մարգարյանցը՝ իր կնոջ Շուշանիկի պատվին։ Բարերարը զավակ չի ունեցել, պատգամել է՝ կառուցված դպրոցները թող լինեն մեր զավակները։ Ինչպես «Սյունյաց երկրին» փոխանցեց դպրոցի տնօրեն Լիանա Գրիգորյանը, Լորի, ինչպես Գետաթաղի և Շենաթաղի դպրոցները միանալու են Դարբասի միջնակարգ դպրոցին։ Հենակետային է դառնում նա Վաղատինի միջնակարգ դպրոցը, որին պիտի միանան Շամբի, Որոտանի, Լծենի դպրոցները։

Սկզբում համայնքներն օպտիմալացրեցին, իսկ հիմա՝ դպրոցները, ինչը ևս ենթադրում է աշխատատեղերի կրճատում, մանավանդ, երբ այն կատարվում է դատարկվող-ամայացող գյուղերի օրինակով: Եվ դա այն դեպքում, երբ Սյունիքի գյուղերը՝ հանրապետության մյուս մարզերի համեմատությամբ, երբեք աչքի չեն ընկել բնակիչների մեծ թվով:

Վահրամ Օրբելյան

                                                                             

Գորիսի գազի տեղամասը աշխատանքի է հրավիրում ճարտարագետի

15.02.2026 23:05

«Մայր Հայաստան» կուսակցությունն ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ի հետ՝ Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

15.02.2026 23:01

Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ

15.02.2026 17:55

Ձեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)

15.02.2026 17:52

Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Գալուզին

15.02.2026 17:34

Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք․ Նաթան Սրբազան

15.02.2026 14:52

Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու ակնհայտ հակասահմանադրական և հակաօրինական այս կեցվածքով իշխանությունը խոչընդոտում է Վեհափառ Հայրապետի հովվապետական գործունեությունը․ հայտարարություն

14.02.2026 21:20

Այս նnղկալի nտնձգությունը Հայոց Հայրապետի հանդեպ՝ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև՝ աստվածային սnսկալի պшտիժը․ Հայր Ասողիկ

14.02.2026 20:54

«Հետաքրքիր է՝ Փաշինյանը լա՞վ է կարդացել Դավրիժեցու պատմությունը». Նարեկ Կարապետյան

14.02.2026 20:07

Քրեական հետապնդում է հարուցվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ․ արգելվել է նրա ելքը Հայաստանից․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

14.02.2026 20:03

Դիմել եմ Քննչական մարմնին՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ սահմանափակումների հարցով․ Վարդևանյան

14.02.2026 15:48

Առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության համաձայնագրի ստորագրումը չի կայանա, բայց որքան ես գիտեմ Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել․ Ալիև

14.02.2026 11:06