Ռուսական ռազմակայանի վարորդները 100 եւ 30-կիլոմետրանոց երթեր են կատարում Հայաստանի ճանապարհներին

04.09.2018 14:41
1677

 Հայաստանի ռուսական ռազմակայանի զինվորական վարորդները երկկողմ վաշտային մարտավարական վարժանքների անցկացման շրջանակներում ձեռնամուխ են եղել բարձրլեռնային տեղանքում գրունտային եւ ավտոմոբիլային ճանապարհներով շարասյուներով վարման նորմատիվների մշակմանը:
Ինչպես տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների ընթացքում 300-ից ավելի վարորդներ Կամազ, Ուրալ եւ Ուազ ավտոմեքենաներով 100 եւ 30-կիլոմետրանոց երթեր են կատարում կտրտված տեղանքով, բնակավայրերով եւ ավտոմայրուղիներով, նրանց ուղեկցում են Գյումրիի զինվորական կայազորի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները եւ զինվորական ավտոտեսչության աշխատակիցները: 
Երթի ընթացքում զինծառայողները ուսումնամարտական առաջադրանքներ են կատարում ռազմական բեռների, անձնակազմի տեղափոխման եւ ուղեկցման, Էքստրեմալ իրավիճակներում, պայմանական հակառակորդի կողմից զանգվածային բնաջնջման զենքի կիրառման պայմաններում, ինչպես նաեւ տեղանքի բարձրլեռնային շրջաններում տարերային աղետների դեպքում գործողությունների շրջանակներում: 
Ավտոշարասյուների տեղաշարժմանը եւ «Կամխուդ» ու «Ալագյազ» զորափորձարանների միջեւ շարժման երթուղիների ճշտմանը հետեւում են անօդաչու թռչող սարքերի հաշվարկները: 
Երկկողմ վաշտային մարտավարական վարժանքները Հայաստանում անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Վլադիմիր Ելկանովի ղեկավարությամբ օգոստոսի 20-ից մինչեւ սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակաշրջանում: Օրական դրանց մասնակցում են 500-ից ավելի զինծառայողներ, վարժանքներում գործի Է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40