Ինչ են ակնկալում ՀՀ-ում, որ ԱՄՆ-ն գալու է Թուրքիայի դեմ որևէ գործողություն անի՞. Հայկ Խալաթյան

21.03.2024 11:33
703

«ՆԱՏՕ-ն փորձում է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Խալաթյանը։

Ըստ նրա, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային երկրներ, հաշվի առնելով նաև  հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամը,  ՆԱՏՕ-ն փորձելու է իր դիրքերը ուժեղացնի մեր տարածաշրջանում, որովհետև  հիմնականում Ռուսաստանը ներկայացված է տարածաշրջանում հենց Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, Հայաստանում ռուսական ռազմաբազան գտնվելու շնորհիվ։

«Եթե ԱՄՆ-ին, Արևմուտքին հաջողվի դուրս մղել ՌԴ-ին Հայաստանից, փաստացի, կարելի է  ասել, որ ուժեղ թուլանում են ՌԴ դիրքերը Հարավային Կովկասում։

Բայց այստեղ այլ խնդիր կա՝ հենց ՆԱՏՕ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին, այն անվտանգային խնդիրները, որոնք մեր երկրի առջև այս պահին կանգնած են, լուծել»,- նշեց Հ.Խալաթյանը։

Նա խորհուրդ տվեց կարդալ օրեր առաջ ամերիկյան վերլուծական հեղինակավոր կենտրոնի հոդվածը՝ նվիրված Հայաստանին, որտեղ հստակ նշվում էր՝ Արևմուտքն այս պահին չի կարող ապահովել այն, ինչ սպասում է  Հայաստանն իրենից, և չի կարող նույնիսկ փոխարինել այն, ինչ տալիս է Ռուսաստանը և խորհուրդ է տալիս Հայաստանի իշխանություններին կտրուկ չկտրել կապերը ՌԴ, ՀԱՊԿ֊ի հետ։

«Հոդվածում ասվում էր՝ Արևմուտքը չի կարող տալ այն, ինչ սպասում է  Հայաստանը և դրանից օգտվելու են Ադրբեջանը, Թուրքիան»,- ասաց Հ.Խալաթյանը։

Հարցին՝ այսինքն ՆԱՏՕ-ն այլընտրանք չէ՞ ՀԱՊԿ-ին, թեև ՀԱՊԿ-ն էլ չի աշխատում այնպես, ինչպես պետք է, Խալաթյանը պատասխանեց. «Թուրքիան ՆԱՏՕ-ի բոլոր ծրագրերում  առաջատար դերակատարում ունի։ Այդ ֆոնին անհասկանալի է՝ ինչ են ակնկալում Հայաստանում, որ ԱՄՆ-ն գալու է իր դաշնակցի դեմ որևէ գործողություն անի՞։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական ճգնաժամին, Հայկ Խալաթյանն ասաց. «Հետխորհրդային երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե որևէ երկրի ղեկավարություն առաջնորդվում է ոչ թե իր երկրների ու ժողովրդի շահերով, այլ մայրաքաղաքներից, որևէ լավ բանի չի բերում։

Ռուսաստանը շատ մեծ դերակատարում ունի անվտանգության ոլորտում, հատկապես տնտեսության, ցանկության դեպքում ՌԴ-ն կարող է  շատ հանգիստ լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրներ ստեղծի Հայաստանում։ Անկասկած, քաղաքական ոլորտում հարաբերությունների վերանայումը բերելու է նաև տնտեսական ոլորտում հարաբերությունների վերանայմանը»։

Խալաթյանը նշեց, որ, անկասկած, խնդիրներ կան ոչ միայն հայկական կողմից, նաև ռուսական, բայց խնդիրները լուծելու համար պետք է ցանկություն, երկխոսություն։

«Այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները խուսափում են երկխոսությունից Ռուսաստանի գործընկերների հետ, եթե նույնիսկ փորձում են, իբր, «երկխոսություն» անել, ապա տանում են հանրային դաշտ, իսկ ռուսական քաղաքական սպեցիֆիկան դա չի սիրում, դա որևէ լավ բանի չի բերում։

Պետք է նստել, խոսել քննարկել, փորձել գտնել ընդհանուր շահեր, իսկ ես, վստահեցնում եմ,  ընդհանուր շահ ունեն երկու երկրները և այդ ժամանակ հարցերը կլուծեն։ Բայց  այս մարտավարությունը, որ ընտրել են ՀՀ իշխանությունները, փաստացի բոյկոտ ռուսական կողմի հետ շփումներում, դեմոնստրատիվ քայլեր, որոնք Ռուսաստանում միանգամից ընկալվում են հակառուսական, կամ ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ զորավարժություններ, միաժամանակ ՀԱՊԿ-ի, ՌԴ-ի հետ ցանկացած միջոցառումների դադարեցումը։

Նախկինում էլ էր Հայաստանը համագործակցում ՆԱՏՕ-ի, այլ երկրների հետ, բայց այդքան նեգատիվ  ռեսակցիա չէր  բերում Մոսկվայում, որովհետև հստակ նշվում էր, որ դա որևէ կերպ հայ-ռուսական  հարաբերությունների հաշին չի տեղի ունենում։ Ներկա  պահին ամենամեծ խնդիրն այն է, որ  Մոսկվայում գտնում են՝ Արևմուտքի հետ հարաբեությունների զարգացումը տեղի է ունենում ՌԴ֊ի հետ հարաբերությունների հաշվին, այլ ոչ թե դիվերսիֆիկացիա է տեղի ունենում»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40