Ի՞նչ գործողություններ է արել երկրորդ նախագահը 2008թ. հետընտրական օրերին. մանրամասներ՝ Քոչարյանի ելույթից

02.02.2019 15:41
1257

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008թ. հետընտրական օրերին երկու կարևոր գործողություն է կատարել՝ հրավիրել է փետրվարի 23–ի խորհրդակցությունը, կարգադրություններ արել և մարտի 1-ին հայտարարել է արտակարգ դրություն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ վկայակոչելով երկրորդ նախագահի դատարանում ունեցած ելույթը։

Նրա խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն իր երկու ժամանոց ելույթում հատ առ հատ անդրադարձել է մեղադրանքի բոլոր դրույթներին և հերքել բոլոր այն դրվագները, որոնք որ արտացոլված են մեղադրանքի որոշման մեջ.

«Սահմանադրական դատարանը Հայաստանում միակ ատյանն է, որը կարող է Մարտի մեկին արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը ճանաչել հակասահմանադրական, սակայն մինչ օրս ոչ ոք չի դիմել Սահմանադրական դատարան և չի վիճարկել այդ հարցը»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ԱԺ–ն նույնպես համարել է, որ այդ հրամանագիրն անհրաժեշտ է և օրինական։

Պաշտպանը նշեց, որ Քոչարյանին է մեղսագրվում այդ խորհրդակցությունը հրավիրելն ու նման հրամանագիր արձակելը, սակայն ըստ նրա՝ այդ երկու գործողությունների կատարումը չեն կարող որակվել՝ սահմանադրական կարգի տապալում։

past.am

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40