Ինչ-որ բան չհասցնելու մտավախություն ունեմ. Մակունցը` իր պաշտոնավարման 100 օրվա մասին

27.08.2018 12:33
1132

Մշակույթի նախարարն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը. կանխվել են ապօրինի շինարարություններ, փրկվել են հուշարձաններ:

Պատմաճարտարապետական 7 կառույցի տրվել է թանգարանային կարգավիճակ, դպրոցներում ներդրվել է մշակութային օջախների այցելության աբոնեմենտային համակարգ, որը կգործի հոկտեմբերից, վերանայվել և նվազեցվել են մշակութային դահլիճների վարձավճարները, դպրոցներում ներդրվել է «Քո արվեստը» ծրագիրը, Հայֆիլմի ժառանգությունը հանձնվել է ազգային կինոկենտրոնին, մշակույթի նախարարությունը միջամտել և կանխել է 32 հուշարձանին սպառնացող վտանգը:

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ներկայացնելով իր 100-օրյա աշխատանքի հիմնական ուղղությունները, նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Բացի այդ, նրա խոսքով, դադարեցվել են «Հին Երևան» նախագծում ներառված հուշարձանների ու դրանց տարածքում իրականացվող անօրինական շինաշխատանքները, մասնավորապես` Արամի 32 հասցեին տրված շինթույլտվությունը չեղյալ է համարվել:

«Չնայած աշխատանքային շատ ծանրաբեռնված ու խիտ գրաֆիկին, ես անընդհատ ինչ-որ բան չհասցնելու մտավախություն  եմ ունենում»,- խոստովանեց նախարարն ու հավելեց, որ ամեն ինչ անում է իրեն վստահված ոլորտում տարիներով կուտակված հարցերը լուծելու համար:

Մակունցի խոսքով` անցած 3 ամսում մշակվել է նաև առաջիկա 5 տարիների մշակութային ոլորտի զարգացման ռազմավարությունը, նախանշվել են մշակույթի նախարարության կառուցվածքային բարեփոխումներ:

30 մլն դրամ է հատկացվել Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու վերջնական շինաշխատանքների ֆինանսավորման և դրա բացումն այս տարի դեկտեմբերի 7-ին իրականացնելու համար: Բայցի այդ Գյումրիում նախատեսվում է բացել ազգային ստեղծարար կինոկենտրոն, որի ղեկավարությունը վստահվելու է Դավիդյան եղբայրներին:

«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մինչև այս տարվա վերջ ընդունվեն կինոյի և թանգարանների մասին օրենքները: Դրանք արդեն պատրաստի փաթեթներ են և քննարկման փուլում են: Բայց դիմելու ենք նաև միջազգային կառույցներին` միջազգային ներդրողներ ներգրավելու համար»,- անդրադառնալով հայկական կինոարվեստի զարգացման հեռանկարներին, ասաց նախարարը:

Բացի այդ ՌԴ կատարած այցի շրջանակներում Մակունցը պայմանավորվածություն է ձեռք բերել Հայ-ռուսական կինոֆոնդի ստեղծման շուրջ, որի շնորհիվ կծնվեն ոչ միայն հայ-ռուսական նոր կինոգործեր, այլև կապահովվի դրանց ներկայացումը Հայաստանում, Ռուսատանում ու արտերկրում:

Հայկական օպերայի շուրջ ստեղծված իրավիճակը ևս դուրս չի մնացել մշակույթի նախարարի 100-օրյա աշխատանքի ուշադրությունից: Օպերային գործիչները նախարարի հետ հանդիպմանը բազմաթիվ խնդիրներ են ներկայացրել: Մակունցը դրանք ներկայացրել է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կոնստանդին Օրբելյանին, ինչպես ինքը նշեց` բառացի, բայց առանց աղբյուրը բացահայտելու:

«Այժմ սպասում ենք արմատական փոփոխությունների առաջարկներին: Դրանց ծանոթանալուց հետո կորոշենք, թե ինչ քայլեր կձեռնարկենք և անհրաժեշտ են արդյոք արմատական փոփոխություններ»,- ասաց նախարարը` անդրադառնալով օպերայի ղեկավարության փոփոխության մասին լրագրողների բարձրացրած հարցին:

Ապագայի ծրագրերի թվում Լիլիթ Մակունցը նշեց նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Նյու Յորքի մետրոպոլիտենում հայկական հուշարձանների ցուցադրություն կազմակերպելու շուրջ:

 

armeniasputnik.am

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմшբազայի վերաբերյալ ՀՀ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

15.09.2026 18:32

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Հայաստանի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը

15.09.2026 16:38

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ

15.09.2026 16:16

ՔՊ վարչությունում այսօր որոշվելու են Սյունիքի թեկնածուները․ Փաշինյանի գլխավորությամբ նիստ է սպասվում. ArmLur.am

15.09.2026 14:57

Հրաժեշտի հանդիպում «Սյունյաց երկրի» խմբագրատանը․ Մորթեզա Աբեդին Վարամին թողնում է գլխավոր  հյուպատոսի պաշտոնը և աշխատանքի անցնում Իրանի ԱԳՆ–ում

15.09.2026 14:34

ԵՄ-ն հետագայում կարող է Հայաստանից պահանջել միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ. Եվրախորհրդարանի պատգամավոր

15.09.2026 14:22

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի կանխատեսումը

15.09.2026 14:20

ՀՎԿԱԿ-ը պարզաբանել է, թե որ կառույցներն են վերահսկում Հայաստանում խմելու ջրի որակը

15.09.2026 12:21

ԱՄՆ-ն խոստովանել է, որ հարձակողական զենք է տեղակայել տիեզերքում

15.09.2026 11:49

Զինված հակամարտությունները կարող են աղետալի հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհի համար․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

15.09.2026 11:24

Սյունիքի մի շարք բնակավայրերում էլեկտրաշչակ է գործարկվելու

15.09.2026 10:56

Երբեմնի Նատիրն կամ Նադիր կամ Նատրի գյուղի եկեղեցին

15.09.2026 10:46