Իրանի նախագահը 2 մլն դոլար տրամադրեց, ՀՀ կառավարությունը 8 տարի չկարողացավ 256 մլն դրամ հատկացնել Մեղրու գազաֆիկացմանը

11.10.2019 11:35
1399

Հայաստանի Հանրապետության հարավային դարպաս հանդիսացող Մեղրի խոշորացված համայնքը տարիներ շարունակ զրկված է կապույտ վառելիք ունենալուց: 2011 թ.-ին սկսված գազաֆիկացման աշխատանքներն այդպես էլ չավարտվեցին, պատճառը՝ նախորդ իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունն ու ոչ ավելի, ոչ պակաս՝ 256 մլն չունենալն էր:

Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքն ընդգրկում է 2 քաղաքային՝ Մեղրի եւ Ագարակ, ինչպես նաեւ 11 գյուղական համայնքներ՝ 12 հազար բնակչով: Չնայած այն փաստին, որ Մեղրին սահմանակից է Իրանին եւ որ գազամուղն անցնում է հենց Մեղրիով ու հասնում անգամ Երեւան ու հեռավոր գյուղեր, բնակիչները դեռ կարոտ են գազաֆիկացում ասվածին. «Պատուհանիս տակով է անցնում գազի տրուբան, ամեն Աստծո օր նայում եմ ու փետ ջարդում, ու դեռ ինչքա՞ն, սա ո՞ր թիվն է»,- մեզ հետ զրույցում ասաց Մեղրիի Մելիք Օհանջանյան փողոցի բնակիչներից մեկը՝ նշելով, որ Մեղրու բոլոր փողոցներով անցնում են գազի խողովակները:

Բնակիչների դժգոհությունն ավելի է սրվում ցրտերն ընկնելուն զուգահեռ: «Լիճք եւ Տաշտուն համայնքները, թերեւս, մեր ամենախնդրահարույց համայնքներն են. բարձր լեռնային են դրանք: Իրականում ջեռուցման խնդիրը լուրջ է. սրա արմատները խորն են: Խնդիր կա թե՛ օրենսդրության հետ, թե՛ ռեսուրսների առկայության: Կոնկրետ Լիճք եւ Տաշտուն գյուղերում այսօր պատային իրավիճակ է, բայց խնդիրը միայն այս 2 համայնքներում չէ: Մենք խնդիր ունենք Ագարակ եւ Մեղրի քաղաքներում, Արաքսամերձ բնակավայրերում ու բոլոր գյուղերում, պարզապես նշածս 2 գյուղերն են ցրտաշունչ»,- ասաց համայնքապետը:

Մեղրի խոշորացված համայնքի տարածքը կազմում է 66 հազար 400 հեկտար, որի մեջ է նաեւ «Արեւիք» ազգային պարկը, իսկ օրենսդրությամբ ազգային պարկից արգելված է անգամ թափուկի դուրս բերումը: Խոշորացված համայնքի ղեկավարն ասում է՝ ոչ միայն բնակիչները բնակարանները տաքացնելու խնդիր ունեն, այլ նաեւ համայնքը՝ համայնքապատկան կառույցները ջեռուցելու. «ՄԵՐ ՀՈԱԿ-ները, մանկապարտեզներն ու արվեստի դպրոցները ջեռուցելու խնդիր ունենք: Նախորդ տարի բնապահպանության նախարարությունը պահպանվող հատուկ տարածքների հետ համատեղ, որպես կոմպենսացիա, մեզ բրիկետներ տրամադրեց, ասում են՝ այս տարի էլ են տալու, բայց սա եւս խնդրի վերջնական լուծում չէ»:

Համայնքապետը տեղեկացրեց, որ վերջին շրջանում կառավարությունից ու մարզպետարանից սկսել են քայլեր ձեռնարկել՝ Մեղրու գազաֆիկացման խնդրի հետ կապված. «Հանրապետության փոխվարչապետի հանձնարարությամբ՝ փոխմարզպետը կապվեց, մենք փաթեթը ներկայացրել ենք, նախագծա-նախահաշվային աշխատանքներ են տարվում «Գազպրոմ»-ի հետ: Նախատեսվում է Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, ինչպես նաեւ բնակչության ամենամեծ թիվ ունեցող Լեհվազ համայնքը գազաֆիկացնել, դրանից հետո Արաքսամերձ գյուղերում նախատեսում ենք արեւային պանելներ տեղադրել բնակիչների տներում»:

ՀԺ-ի դիտարկմանը, որ հայ-իրանական գազամուղն անցնում է Մեղրիով եւ որ Մեղրի համայնքի բակերում գազատար խողովակներ են տարիներ առաջ անցկացվել, փոխարենը բնակարանների գազաֆիկացում մինչ օրս չի արվել, ի՞նչն է եղել պատճառը, քաղաքապետը մանրամասնեց. «Թերությունների համակցության արդյունքն է, որ Մեղրին մինչ օրս չի գազաֆիկացվել: 2011 թ.-ից աշխատանքներ տարվել են, առյուծի բաժինը կատարված է, բայց որքան էլ զարմանալի լինի, 2011 թ.-ին Իրանի նախագահը 2 մլն դոլար հատկացրեց ՀՀ կառավարությանը, որ իրեն անմիջական հարեւան Մեղրի եւ Ագարակ համայնքները գազաֆիկացնեն: Աշխատանքները կատարվեցին, բայց 256 մլն դրամ պակասեց: Գուցե զավեշտալի հնչի, բայց տարիներ շարունակ երբ դիմում էինք էներգետիկայի նախարարությանը, ասում էին, թե ուզում են նորից դիմել Իրանին՝ հերթական գրանտի համար: Սա զավեշտ է, քան ինչ-որ բան»,- ասաց համայնքապետը:

Ստացվում է՝ նախորդ կառավարությունները 8 տարի շարունակ այդպես էլ չկարողացան 256 մլն դրամ հատկացնել Հայաստանի հարավային դարպաս հանդիսացող Մեղրին գազաֆիկացնելուն, կամ էլ հերթական անգամ գործ ունենք միլիոնների փոշիացման ու ձախողած ծրագրի հետ: «Օբյեկտիվ բողոք կա բնակչության մեջ, Իրանից մինչեւ գազամուղը հասնում է Երեւան, բավականին ծախս է կատարվում, իսկ Մեղրիում ինքնարժեքն ավելի ցածր է: Սկզբում նաեւ պատճառաբանում էին, թե քիչ բաժանորդներ կլինեն, եկամտաբեր չի լինի… բայց հիմա, փաստորեն, կառավարությունից հանձնարարական է իջեցվել, ու սկսել են քայլեր ձեռնարկել»,- շարունակեց համայնքի ղեկավարը:

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, որն աշխատանքային խմբի ղեկավարն է, «Հայկական Ժամանակ»-ին մանրամասնեց, որ նախկին նախագծողի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել նախագիծ-նախահաշիվ կազմել. «Ագարակի կոմբինատն էլ որպես դոնոր ֆինանսավորելու է նախագծա-նախահաշվային աշխատանքների գումարը: Պայմանագրով նախատեսված է մինչեւ նոյեմբերի 1-ն ավարտել փաստաթղթերի ու նախագծի էքսպերտիզան, որից հետո պարզ կլինի, թե որքան գումար է անհրաժեշտ՝ գործն ավարտին հասցնելու համար»,- ասաց փոխմարզպետը՝ նշելով, որ թեպետ դեռեւս չկա հստակ որոշում, որ գազաֆիկացումն անց է կացվելու, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ միանշանակ տարվում են: «Թեպետ խոստացել են, որ մինչեւ ամսի 1-ը կասեն, թե որքան գումար է անհրաժեշտ՝ աշխատանքներն ավարտելու համար, սակայն, նախնական հաշվարկներով, ավելի քիչ գումար կպահանջվի»,- ասաց մարզպետի տեղակալն ու հավելեց, որ այս 8 տարիների ընթացքում ոչ միայն գումարի կարիք են ունեցել նախորդները, այլ նաեւ՝ քաղաքական կամքի. «Կա քաղաքական կամք, կա նախնական  պայմանավորվածություն՝ աշխատանքներն իր տրամաբանական ավարտին հասցնելու»:

Նարեկ Բաբայանը նաեւ դժգոհեց, որ աշխատանքները դեռ չսկսած, որոշ քաղաքական ուժեր ու պատգամավորներ արդեն իսկ աշխատանքները փորձում են վերագրել իրենց. «Գազի հարցը դեռ լուծված չէ, բայց իրենց հեռուստաալիքներով ասում են, գովազդում են, թե ԱԺ այս-ինչ պատգամավորը եկավ Մեղրի կամ մի ելույթով լուծեց գազի հարցը, դա ուղղակի սիրուն չէ: Ոչ ոք, բացի մեր կառավարությունից ու նախաձեռնողներից, որեւէ բանով մեզ չի օգնել, որեւէ քննարկում չի տարել մեզ հետ»:

armtimes.com

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34