Խաչիկ Ասրյանի կոպիտ ուղերձը Ռիչարդ Միլսին

18.10.2018 15:54
1258

Հայաստանում գործող էլեկտրոնային լրատվական որոշ կայքեր հրապարակել են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հակահայկական լկտի այն զառանցանք-հայտարարությունը, որը վերաբերում է սուրբ Արցախի, և  հատկապես, մեր նախնիների ստեղծած, արարած, այնուհետև, քոչվոր ցեղերի միավորման արդյունքում իրենց «ազգ» հռչակած, թուրքերի ու ադրբեջանցիների կողմից զավթված, իսկ 20-րդ դարավերջին, հերոս հայորդիների կողմից ազատագրված հայկական տարածքները  Ադրբեջանին վերադարձնելուն։

Ճիշտ ասողի խոսքը միշտ էլ կոպիտ է լինում, և իմ կոպիտ խոսքը հստակ ուղղում եմ Ռիչարդ Միլսին. «Ռիչա՛րդ, ի՞նչ գրավյալ տարածքներ, ի՞նչ վերադարձ, ի՞նչ անխուսափելի…: Դու արդեն հասել ես լկտիության այն աստիճանի, որ,  Հայաստանի սուրբ հողի վրա ապրելով, տարիներ ի վեր Հայաստանում իրականացնելով ձեր անբարոյական հայրերից մեկի՝ Ալլեն Դալլեսի ազգերի կործանման այլասերված ծրագիրը, ինքնասիրահարված լինելով  ամերիկացի կերպարիդ վրա, հիմա էլ փորձում ես, հազարավոր հայորդիների կյանքի գնով արցախյան հերոսամարտ հաղթանակած, հայ ժողովրդին քարոզել, թելադրել քո նավթադոլարային ադրբեջանամետությո՞ւնը:

Անձամբ ես՝ քո արտաքինի, քաշի, հասակի հետ կապված ոչ մի խնդիր չունեմ, բայց ականջիդ օղ արա՛ ու խոսքերս փոխանցի՛ր  քաղաքական պապաներիդ.

1-ին. Չկա, Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող, ազգությամբ հայ մարդ, ով կարող է խոսել գրավված տարածքների և այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին:

2-րդ.  Ոչ թե մե՛նք պետք է  տարածքներ վերադարձնենք հորինված Ադրբեջանին, այլ ընդհակառակը՝ շատ շուտով Ադրբեջա՛նը պետք է Հայաստանին վերադարձնի հայկական պատմական Նախիջևանը:

3-րդ. Դու խոսում ես անխուսափելիության մասին և, թերևս միակ դեպքն է, որ  ճիշտ էլ անում ես, որովհետև անխուսափելի է ոչ թե ազատագրված հայկական տարածքների վերադարձը Ադրբեջանին, այլ անխուսափելի է քո փախուստը Հայաստանից:

4-րդ. Ռիչարդ, դու ասում ես, որ  քեզ հանդիպած հայերի մեծամասնությունը կտրականապես դեմ է եղել օկուպացված տարածքների վերադարձին: Քեզ հանդիպած հայերի ոչ թե մեծամասնությունը, այլ ողջ հայ ազգն է միանշանակ դեմ, մեր եղբայրների ու քույրերի արյան ու մահվան գնով ազատագրված տարածքները՝ հայոց սուրբ հողը, շուրջ 30 տարի հայատյացությամբ զբաղվող, Ադրբեջանին վերադարձնելուն:

Եվ, 5-րդ.  դու իրավունք չունե՛ս խոսելու խաղաղության մասին, քանզի քո Ամերիկան ուղղակի ատում է խաղաղությունը՝ մարդակործան ՆԱՏՕ-ի միջոցով Երկիր մոլորակի տարբեր անկյուններում անվերջանալի պատերազմներ հրահրելով»:

Եվ, վերջում. Հայաստանում, հատկապես դիվանագիտական առաքելություն իրականացնող ոչ մի դեսպան, թող երբեք չփորձի ուղղակի կամ  անուղղակի ձևով քիթը խոթել իմաստուն հայ ժողովրդի որոշումների մեջ, առավել ևս, որ այդ որոշումները վերաբերում են Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության պահպանմանը, այլապես կարժանանա  Ռիչարդ Միլսի անխուսափելի փախուստին:

 

 

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»

 կուսակցության նախագահ՝Խաչիկ Մայիսի Ասրյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40