Ինչ սպառնալիք է սպասվում Հայաստանին, ինչի մասին էր երեկ խոսում Պուտինը՝ պարզաբանում է թուրքագետը

08.07.2021 14:48
1605

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, խոսելով այն մասին, թե ինչ սպառնալիք կարող է լինել Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանի հանդեպ, հայտարարեց՝ կանխատեսվում է, որ մեզ հրամցվելու է պայմանագիր Հայաստանի ու Ադրբեջանի, Հայաստանի ու Թուրքիայի միջև, քանի որ բոլոր մնացած սցենարներն արդեն գործարկվել են՝ մեր տարածքների մեծ մասն օկուպացված են, ՀՀ-ն՝ որպես պետականություն, զավթված է, սահմաններն անարգված են, այստեղ գտնվում է ադրբեջանական բանակը, ինչը որևէ մեկը չի հերքում. «Մենք տեսնում ենք, թե ինչ դիրքորոշում ունեն Հայաստանի գործընկերները: Այս պարագայում միակ հավանական հաջորդ սպառնալիքը պայմանագիրն է, ինչը մեծագույն վտանգ է Հայաստանին»:

Մելքոնյանը հիշատակեց Պուտինի երեկվա խոսքերի մասին՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս ունի մեծագույն վստահություն իր ժողովրդի կողմից, ինչը պետք է գալու լուրջ լուծումների համար. «Ինչ լուրջ լուծում, որոշում կարող է լինել: Դա պայմանագիր է»:

Թուրքագետի խոսքերով, Ադրբեջանի հետ պայմանագիրը ենթադրելու է փոխադարձ սահմանների ճանաչում, ինչը մի քանի առումով է խնդրահարույց. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմաններ որոշող միջազգային պայմանագիր երբեք չի եղել:

Հետևաբար նախ պետք է բանակցություններ լինեն, որի ընթացքում պետք է որոշվի սահմաններ ձևավորելու սկզբունքը: Այսօրվա սահմանը ԽՍՀՄ ներքին վարչատարածքային բաժանումն է: Ընդ որում, այդ երկիրը վաղուց գոյություն չունի: Հետևաբար նորմալ պետությունը պետք է նախ սկզբունքը հստակեցներ: Բայց քանի որ մենք կապիտուլացված ենք, անելու ենք այն, ինչ ներկայացնելու է Ադրբեջանը»,-ասաց նա՝ նշելով, որ կոնկրետ տարածքներ կարող են մնալ Ադրբեջանին:

Բացի դրանից, բանախոսի խոսքերով, այդ պայմանագրով փակվելու է նաև Արցախյան հարցը, քանի որ Հայաստանն ընդունելու է, որ Լաչինից այն կողմ Ադրբեջանն է․ «Ադրբեջանին Թուրքիան է սատարում, իսկ Ռուսաստանն այն վիճակում չէ, որ կարողանա կանխել սա: Ռուսաստանն ունի բազմաթիվ խնդիրներ, ցանկանալու է այս թեժազումը կանխել, նոր խնդիր չհրահրել: Թողնելու է, որ ամեն ինչ գնա իր հունով՝ ադրբեջանական հունով»:

«Այդ հունն ադրբեջանական-թուրքական հունն է, գնալու է այդ ուղղությամբ: Պետք է Ռուսաստանի նման մեծ գերտերությանը կարողանալ բացատրել, թե ինչ նշանակություն ունի տվյալ բլուրը և այլն»,-հավելեց նա:

«Որևէ օտար քո շահերի համար ավելի շահագրգռված չի լինելու, քան՝ դու ինքդ»,-նշեց նա:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40