Ինչո՞ւ 1921-ին Գարեգին Նժդեհը հաղթեց Սյունիքում

23.10.2019 10:34
2523

Որովհետև Նժդեհն ընտրեց ճիշտ մարտավարություն և հույսը դրեց բացառապես միայն իր զինուժի վրա: Ստեղծելով կուռ և մարտունակ ազգային զինվորական կառույց, նա հաջողությամբ ետ մղեց թշնամու բոլոր հարձակումները՝ ոչ մի տեղից չսպասելով օգնության: Եվ ամենակարեւորը. նա ոչ մեկին չհավատաց ու չխաբվեց՝ թերեւս բացառիկ երևույթ Հայոց պատմության մեջ:

Ներկայացնենք հատվածներ Գարեգին Նժդեհի «Ռուսական 11-րդ Կարմիր բանակի հրամանատարներին» բաց նամակից.

«Դուք էիք, որ խաբելով ավարի ու ավերածության մատնեցիք ըմբոստ ու ազատասեր Ղարաբաղը, Սյունիքն ու Վայոց Ձորը, սոցիալական քայքայումի հետ անաստվածորեն առաջ տարաք այդ լեռնաշխարհը լցնող ժողովրդի գլխատման գործը: Դուք էիք, որ արհամարհելով հեղափոխական էթիկայի ամենատարրական պահանջները` գիտակցելով դաշնակցեցիք Արևելքի գերազանցորեն ռեակցիոն, կուլտուրավեր, հայաջինջ ուժերի հետ եւ երեկվա հանրապետական Հայաստանը քեմալական դարձրիք…

Խոստացած դրախտի տեղ՝ դժոխք, հազար ու մի բարիքների փոխարեն` սով, սիֆիլիս, արյուն, արցունք, կոտորած բերիք հայ աշխատավորության համար: Ձեր ցանկությամբ տաճիկները մտան, սակայն ձեր հրամանով նրանք չպիտի հեռանան, և խոստովանենք, որ եթե քեմալիստները քաղաքական հնարավորություն ունենան շարժվելու դեպի Երևան, միայն թալանի մեջ մարզված և Ղարաբաղում կին ու երեխաներ կոտորելու գործում մասնագիտացած ձեր զորքերը չեն, որ պիտի պաշտպանեն ձեր ձեռքով գլխատված ու զինաթափ եղած հայ աշխատավորությանը…

Այդպես եկաք, խաբեցիք, թալանեցիք, ապստամբեցրիք ժողովրդին և պարտվեցիք: Դուք պարտվեցիք, որովհետև պետք է պարտվեիք, որովհետև դա պատմության վճիռն է, որովհետև մարդկությունն է այդպես ցանկանում: Դուք պարտվեցիք, որովհետև բարոյապես պարտված եք եղել ձեր, հենց ձեր քանդված ու գլխատված բուն հայրենիքում` Ռուսաստանում, որովհետև ձեր ամեն մի քայլը, ամեն մի գործը՝ բարոյական մի պարտություն է, էթիկական մի անձնասպանություն…»

24-ը փետրվարի, 1921 թվական, Գորիս

ՀԵԿ – Հայաստանի Եվրոպական կուսակցություն

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22