Ես մի զարկն եմ քո բազկի

08.04.2016 11:59
4401

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերսկսված ռազմական գործողությունների առաջին օրը մարտի մեջ էր տանկիստ, սերժանտ Նորիկ Ժորայի Գասպարյանը: Ավաղ, տանկը, որում գտնվում էր նա իր երկու զինակիցների հետ, խոցվեց թշնամու արկից: Ընդամենը 20 գարուն էր բոլորել, փետրվարի 10-ին հայրենիքի պաշտպանը դարձավ 20 տարեկան եւ շատ իղձեր ուներ իրականացնելու…

Նորիկ Գասպարյանը 2013-14 ուստարում ավարտել է Կապանի N3 միջնակարգ դպրոցը, 2014-ի հուլիսի 18-ին պարտադիր զինծառայության մեկնելու ծանուցագիր ստացավ: Մինչ այդ հասցրել էր ընդունվել Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը:

«Անմիջական բնավորություն ուներ, չէր փայլում առաջադիմությամբ, բայց նախաձեռնող էր, հրաշալի պարում էր, միջոցառումներ կազմակերպում, ավելի ոգեւորված «Քոչարի» էր պարում՝ երեւի նկատի ունենալով, որ հաղթանակած հայ զինվորը Բեռլինում «Քոչարի» է պարել», - վերհիշում է դպրոցի տնօրեն Էդիկ Բեգլարյանը: Իրենց շրջանավարտի մահը խորին վիշտ էր համակել կրթօջախի մանկավարժական կոլեկտիվին:

«Ոչ թե խոսքով, այլ պարով էր գրավում մարդկանց, նրա մարդկային տեսակն ուրիշ էր, իմ աջ ձեռքն էր, օգնականներ ունեմ, բայց ոչ մեկը չի փոխարինի Նորոյին, արդեն պարուսույց էր դարձել, չեմ կարող ասել, թե որքան ժամանակ հետո լույս աշխարհ կգա նման մի շնորհալի պարող, մշակույթի կենտրոնն իրենով էր շնչում: Ամեն հանձնարարություն կատարում էր պարտաճանաչորեն, առանց պարտադրանքի: Նորոն բոլորիցս գնաց», - իր սանի մասին ափսոսանքով ու ցավով է պատմում Կապանի մշակույթի կենտրոնի «Պարի աստղեր» շոու ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էրիկ Քոչարյանը:

Նահատակ զինվորի հոգեհանգիստը՝ ապրիլի 8-ին ժամը 17-ին Կապանի սբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, հուղարկավորությունը՝ հաջորդ օրը Բաղաբուրջի հուշահամալիրում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40