Ինչո՞ւ է Լավրովը մերժել հանդիպումը

29.03.2019 11:07
1449

Վիեննայում արդեն այսօր տեղի կունենա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը: Եվ մինչ հայաստանյան հասարակական-քաղաքական հանրությունը քննարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կողմից դաշտ նետված թեման՝ նրանց ապառիկ վերցրած ու չվերցրած կենցաղային տեխնիկայի՝ լվացքի մեքենայի և հեռուստացույցի հարցը, լուրջ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական հարթությունում: Օղակը սեղմվում է Հայաստանի շուրջ: Ակնհայտ է, որ իշխանությունները ամեն կերպ փորձում են հանրության ուշադրությունը կեղծ օրակարգով, թեթևսոլիկ և դեդեկտիվ ժանրերի թեմաներով շեղել ինչ-ինչ գործընթացներից:

Եվ ահա, երեկ և այսօր, Փաշինյան-Ալիև կարևոր հանդիպումից մեկ օր առաջ Ռուսաստանի պետական երեք հեռուստաընկերություններ՝ Россия 24 , НТВ, ТВЦ, միաժամանակ ռեպորտաժներ են պատրաստում Հայաստանում տեղի ունեցող գործընթացների և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին, և ամենադիտվող՝ փրայմ-թայմ՝ լուրերի թողարկումների բաժնում ցուցադրում օրը մի քանի անգամ: Ռեպորտաժները բովանդակային իմաստով նույն տրամադրություններն ու մոտեցումներն ունեն. Ռոբերտ Քոչարյանը ներկայացված է որպես քաղբանտարկյալ, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ որպես «անկարգությունների կազմակերպիչ»:

Ի՞նչ է տեղի ունենում:

Մարտի 22-ին ՀՀ Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը գաղտնի կերպով, առանց պաշտոնական որևէ հաղորդագրության, մեկ օրով մեկնում է Մոսկվա, որտեղ, 168.am-ի ջանքերով, պարզվում է Վիեննայի հանդիպմանն ընդառաջ նախապատրաստական աշխատանքների նպատակով հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ: Հանդիպման մանրամասներ դարձյալ չեն հաղորդվում:
Ի դեպ, ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե մարտի 20-22-ը արտգործնախարար Սերգեյ Լավրովը եղել է Ժնևում և Սան Մարինոյում: Մեր տեղեկություներով, սակայն, Ս. Լավրովը մարտի 22-ին արդեն Մոսկվայում էր: Ինչո՞ւ էր այս հանգամանքը մեզ համար կարևոր: Ըստ մեր հավաստի նույն աղբյուրների՝ Զոհրաբ Մնացականյանը այդ օրը հանդիպում է խնդրել Սերգեյ Լավրովի հետ, սակայն մերժվել է այն: Այդ իսկ պատճառով միայն հանդիպում է տեղի ունեցել Իգոր Պոպովի հետ: Ինչ խոսք, համանախագահների հետ մշտապես աշխատանքային հանդիպումներ եղել և լինում են տարբեր ձևաչափերով, սակայն չի եղել դեպք, որ ՀՀ արտգործնախարարը մեկնի որևէ երկիր համանախագահներից որևէ մեկին հատուկ հանդիպելու նպատակով: Համանախագահներն իրենք են անձամբ այցելում և Հայաստան, և Արցախ, և Ադրբեջան՝ համապատասխան հանդիպումներն ունենալու նպատակով:

Մի տեղեկություն էլ, որը դարձյալ կարևոր նշանակություն ունի հարցի գլոբալ ընկալումների համատեքստում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը կողմ է քվեարկել էներգակիրների մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու հարցում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին աջակցելու և այդ երկրների վրա Ռուսաստանի ազդեցության դեմ օրինագծին: Օրինագծի հեղինակների կարծիքով, Միացյալ Նահանգները պետք է «օգնեն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներին՝ նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը այդ երկրների վրա, նվազեցնելով այդ երկրների կախվածությունը Ռուսաստանի էներգակիրներից: Ռուսաստանը էներգակիրները հաճախ օգտագործում է այդ պետությունների վրա ազդելու համար, համարում են ամերիկացի կոնգրեսականները: Ըստ օրինագծի, Պետդեպարտամենտը և համապատասխան ստորաբաժանումները պետք է «օժանդակեն էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի կառավարությունների ջանքերին»: Մի կողմից, դա պետք է լինի «դիվանագիտական և քաղաքական աջակցություն», իսկ մյուս կողմից, ֆինանսական աջակցություն որոշակի էներգետիկ նախագծերի համար: Այդ նպատակով օրինագծով առաջարկվում է «1 մլրդ դոլարից ոչ ավելի գումար հատկացնել էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացմանը նպաստող նախագծերին, այդ թվում նաև մասնավոր նախագծեր աջակցելու համար»: Խոսքը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներ նավթ և գազ փոխադրող համակարգերի մասին է:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի թղթակցի ՝ Մոսկվայում համարում են, որ այս օրինագիծը ուղղված է նախ և առաջ «Հյուսիսային հոսք 2» և «Թուրքական հոսք» նախագծերի դեմ: «Հյուսիսային հոսք 2» նախագիծը նախատեսում է տարեկան հաշվարկով ռուսական ծովափից մինչև Բալթիկ ծով 55 միլիարդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու գազամուղի շինարարություն: Շինարարության արժեքը գնահատվում է 9.5 միլիարդ եվրո, խողովակաշարի մեկնարկը պետք է լինի այս տարվա վերջին: Տրանսկասպյան գազատար նախագծով նախատեսվում է թուրքմենական գազը Կասպից ծովի հատակով հասցնել Ադրբեջան, այնուհետև Վրաստանի և Թուրքիայի տարածքներով՝ Հունաստան:

Ի՞նչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանի և Արցախի, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ Փաշինյան-Ալիև այսօրվա կարևոր հանդիպումից առաջ: Ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացվում, և փոխարենը իշխանությունները ջանասիրաբար անլուրջ և էժանագին մանիպուլյացիաներով փորձում են շեղել հանրության ուշադրությունը: Ինչի՞ց են փորձում շեղել և ինչի՞ց է զայրացել Ռուսաստանը, որ դիմել է նման հարձակողական քայլերի: Ինչպես է Հայաստանը պատրաստվում դիմակայել լայնածավալ այս մարտահրավերներին:

Հիշեցնենք նաև, որ այս օրերին՝ մարտի 27-ից ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է ԱՄՆ-ում:

168.am

Սելջուկների արշավանքից հազար տարի անց․ նոր գրոհ Սյունիքի գյուղերի դեմ՝ 48 դպրոցի փակման ուրվականը, որը կարող ենք հօդս ցնդեցնել հունիսի 7-ին

04.06.2026 15:45

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ 43 պետական աշխատողի ընտրատեղամասը տարել են այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը

04.06.2026 15:41

Սյունիքի ՔՊ-ականները Գորիսում տնօրենների հավաք են արել

04.06.2026 15:25

Հավաքագրում են Հայաստանում ապրած ադրբեջանցիների տվյալները․ «Իշխանություն» լրատվական

04.06.2026 15:17

ԱՄՆ-ն հավանություն է տվել TRIPP-ի զարգացման ընկերության հիմնմանը

04.06.2026 15:10

Մեր հայրենակցի վեցերորդ գիրքը՝ «Հուշամատյան»

04.06.2026 15:07

Ինչո՞ւ են նոր միջոցներ կիրառվում հայկական արտադրանքի նկատմամբ. ՌԴ փոխվարչապետի պատասխանը

04.06.2026 14:49

Հունիսի 7-ին փրկենք Գորիսի՝ աճուրդի հանված արժանապատվությունը

04.06.2026 12:35

Արա Պապյան. «Պիտի ամեն ինչ անենք, որ Թուրքիան չգա Հայաստան։ Եթե ռուսներից նեղանում ենք, որ իր պարտականությունները չի կատարում, Թուրքիան բացարձակ հակահայկական պարտավորություններ ունի»

04.06.2026 12:05

Ստորագրվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը (տեսանյութ)

04.06.2026 11:34

Ամառային զորակոչը Հայաստանում կմեկնարկի հունիսի 29–ին ու կավարտվի օգոստոսի 15–ին

04.06.2026 11:08

Արևմուտքին անհրաժեշտ են Հայաստանի հազվագյուտ հողային ռեսուրսները. Զախարովա

04.06.2026 11:06