Ինչո՞ւ է Լեռնային Ղարաբաղի բոլոր ռեստորաններում նույն ճաշացանկը. ռուս բլոգերներին տպավորել է Արցախի խոհանոցը

16.11.2018 12:54
1475

Արցախ այցելած ռուս բլոգերներ Նատալյա Անոխինան և Անտոն Ֆրոլովը իրենց բլոգում հոդված ե գրել Արցախի մասին, որում անդրադարձել են արցախյան խոհանոցին: Բլոգերները մասնակցել են Արցախում անցկացված գինու փառատոնին, որից հետո ներկայացրել ե իրենց տպավորությունները:

«Լեռնային Ղարաբաղում, մասնակցելով գինու փառատոնին, մենք մոտեցանք սեղանին, որտեղ ժենգյալով հաց էին վաճառում: Այս համեղ կարկանդակի մասին մենք վաղուց գիտեինք: Դրանց միջուկը բաղկացած է մանր կտրտած տեղական 17 տեսակի կանաչիներից: Այն միշտ մատուցվում է տաք վիճակում, շատ համեղ է: Սակայն դրանց չափսերը սովորաբար այնպիսին են, որ մարդը միանգամից դժվարությամբ է կարողանում ուտել այն, հատկապես, երբ  կուշտ է ու բլոգ-տուրերի ընթացքում օրվա մեջ երեք անգամ սնվում է»,- գրել են բլոգերները:

Բլոգերները պատմում են, որ այն պահին, երբ մոտեցել են ժենգյալով հաց գնելու ու չեն կողմնորոշվել, թե քանի հատ կարող են ուտել, մի անծանոթ հետաքրքրվելով և իմանալով, որ նրանք Ռուսաստանից հյուր են, հյուրասիրել է իրենց: «Դուք մեր հյուրերն եք, ես ձեզ հյուրասիրում եմ»,- ասել է անծանոթը, ով վճարել է ու հեռացել:

«Եթե երբևէ կլինեք Լեռնային Ղարաբաղում, անպայման փորձեք ժենգյալով հացը: Հավանաբար, դա տեղական ամենահայտնի ուտեստն է: Դրանք կարելի է գնել Ստեփանակերտի շուկայում: Այնտեղ ժենգյալով հացը կպատրաստեն ձեր աչքերի առաջ: Միայն հաշվի առեք, որ շուկա աշխատում է վաղ առավոտից: Մի արգելակեք, շուտ արթնացեք ու շտապես այնտեղ»,- ասված է հոդվածում:

Բլոգերները գրում են, որ իրենք Արցախում 4 օր են անցկացրել, և այդ ընթացքում իրենց այնպես են կերակրել, որ դրանից հետո երկու կիլոգրամ քաշ են հավաքել: «Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի խոհանոցը նման է հայկական խոհանոցին՝ քյաբաբ, խորոված, բանջարեղեն, կանաչի, կոմպոտներ և գինի… դրանցով ձեզ կուրախացնեն միշտ և ամենուր: Որպես նախաուտեստ պարտադիր բերում էին թարմ բանջարեղեն, թթու, կանաչի պանիր, սմբուկի խավիար և մի քանի տեսակի հաց: Ընդ որում, բանջարեղենն այստեղ այն չէ, ինչը մեզ մոտ խանութներում վաճառում են: Ղարաբաղում բանջարեղենը միշտ թարմ է: Այնտեղ լոլիկից լոլիկի հետ է գալիս, վարունգից՝ վարունգի: Մեզ մոտ թթուն ոչ բոլոր հավաքներին է ընդունված մատուցել, բայց Ղարաբաղում առանց դրա չի լինում: Ընդ որում, այստեղ միայն թթու վարունգ ու լոլիկ չի մատուցվում: Դրանց հետ մեկտեղ մատուցվում է թթու ծաղկակաղամբ, պղպեղ, բամիա և մեզ համար անհայտ կանաչի»:

Արցախ այցելած բլոգերներին տպավորել են նաև այնտեղ մատուցվող աղցանները, տարատեսակ տաք ուտեստները: Հոդվածի վերջում նրանք անդրադարձել են Ստեփանակերտի շուկային՝ խորհուրդ տալով Արցախ այցելելու դեպքում անպայման լինել շուկայում, քանի որ այնտեղ կարելի է հանդիպել ամեն ինչ, ինչ կա Արցախում: «Եթե նույնիսկ դուք չեք պլանավորում ոչինչ գնել, կարող եք այնտեղ հետաքրքրիր ֆոտոսեսիա կազմակերպել»,- ասված է հոդվածում:

Բլոգերները խոստանում են մեկ այլ հոդվածով անդրադառնալ Լեռային Ղարաբաղի գինուն:

 

 armenpress.am

 

 

 

Գևորգ Փարսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել համայնքի շինհրապարակներում

03.08.2026 23:01

Նախարարների մեծ մասը վերանշանակվել են իրենց պաշտոններում

03.08.2026 17:58

Գարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ

03.08.2026 16:54

Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով երեք մարդ է զոհվել

03.08.2026 16:08

Թե ինչ է լինում հետո, երբ կիսագրագետ մի կին ձեռք է բերում ՀՀ օրենքներից վեր կանգնելու և անպատիժ գործելու կարգավիճակ

03.08.2026 15:43

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահ

03.08.2026 15:07

Արեգնազ Մանուկյանի դուստրը 14-ամյակը ու սեպտեմբերի 1-ին դպրոցը առանց մոր պիտի դիմավորի. Փաստաբան

03.08.2026 14:20

«Ուժեղ Հայաստան»-ը դեմ է քվեարկելու ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությանը

03.08.2026 12:49

Մենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի

03.08.2026 11:55

«Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան

03.08.2026 11:54

ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել

03.08.2026 11:11

Диалог с будущим: в Русском центре Капана состоялся разговор о современных технологиях

03.08.2026 11:06