Ինչո՞ւ է ՄԻԵԴ-ը Նախարարների կոմիտեին դիմել Լաչինի միջանցքը բացելու հարցով․ պարզաբանել է իրավագետը

23.01.2023 10:40
988

Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը պարզաբանել է, թե ինչու է Եվրոպական դատարանը հրատապ ծանուցում  ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին։

 Մամուլի ասուլիսի ժամանակ Արա  Ղազարյանը նշել է՝ այն փաստը, որ Եվրոպական դատարանը որոշեց հաղորդակցվել Նախարարների կոմիտեի հետ, նշանակում է, որ Եվրոպական դատարանի համար վստահելի չեն Ադրբեջանի ներկայացրած փաստարկները։

«Դրան կհաջորդի Նախարարների կոմիտեի կողմից վարույթի նախաձեռնումը և միջանկյալ բանաձև կընդունվի, որն արդեն քաղաքական փաստաթուղթ է առ այն, որ Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի որոշումը: Նախարարների կոմիտեն Ադրբեջանին կհրավիրի բացատրություն ներկայացնելու։ Եթե Նախարարների կոմիտեին բացատրությունը չբավարարեց, կընդունվի բանաձև՝ որպես վերջանական փաստաթուղթ, որ տվյալ գործով Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռը»,- ասել է Ղազարյանը։

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Դեկտեմբերի 21-ին Եվրոպական դատարանը որոշել էր Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի հիման վրա պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Այնուհետև, հունվարի 16-ին ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին Լաչինի միջանցքը ապաշրջափակելու մասին իր՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարումը Ադրբեջանի կողմից վերահսկելու նպատակով:

https://artsakhpress.am/

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34