Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ. ժողովուրդն ինձ 99,7% քվե է տվել. Գորիսի համայնքապետ (հատված հարցազրույցից )

28.06.2018 17:36
2128

Գորիսում քաղաքական կրքերը եռում են․ այն բանից հետո, երբ ՀՀԿ-ական մարզպետ Վահե Հակոբյանը պաշտոնանկ արվեց, սկսեցին լուրեր պտտվել, թե Հայկոբյանի հետևից կգնա  նաև Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Իրավիճակը հասկանալու համար ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց երիտասարդ քաղաքապետի հետ:

-Պարո′ն Առուշանյան,  քաղաքական փոփոխությունները ինչ-որ կերպ անդրադրձե՞լ են Ձեր պաշտոնավարման վրա։

-Մեր գործերն ընթանում են իրենց բնականոն հունով, քաղաքում ռեֆորմներ են տեղի ունենում․ այս պահին թվով 13  շինարարություններ են ընթանում։ Կապիտալ շինարարության հիմնական մասն արվում է իմ ընկերների, իմ ընտանիքի և բարեգործական միջոցներով։ Նոր իշխանությունների հետ ամեն ինչ կարգին է և իր բնականոն հունով ընթանում է։ Ինձ նույնպես ժողովուրդն է վստահել, ըստ այդմ, նոր իշխանությունների հետ կապված կասեմ, որ եթե ժողվուրդն է վստահել, ուրեմն այդպես է ցանկացել։ Նոր իշխանություններից առայժմ միայն դրական բաներ եմ նկատում։ Հուսամ՝ լավ կլինի, և մեր երկիրը կուժեղանա։

-Իսկ Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ առաջընթաց եք գրանցել համայնքում, օրինակ, նոր աշխատատեղեր ավելացե՞լ են։

-Իհա՛րկե ավելացել են: Այսքան կապիտալ շինարարություն է արվում՝ ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի ստեղծում։ Համայնքապետարանում նոր բաժին ենք բացել, որտեղ ընդունում եք աշխատանք չունեցող մարդկանց ռեզյումեները։ Մենք խնդրել ենք բիզնեսմեներին, որ եթե նրանք կարիք ունենան աշխատողների, դիմեն համայնքապետարան։ Մոտ 300 մարդ միայն համայքապետարանի ձեռնարկած ծրագրերում է աշխատոււմ, իսկ մասնավոր սեկտորում չենք կարող հաշվել, թե որքան մարդու համար ենք միջամտել, որ տեղավորվեն աշխատանքի։

-Պարո′ն Առուշանյան, ի՞նչ կասեք Ձեր մոտալուտ հրաժարականի մասին տարածվող լուրերի կապացությամբ․ կգնա՞ք նախկին մարզպետի ետևից։

-Ինչի՞ համար։ ժողովուրդը ինձ 99,7% քվե է տվել։ Ես ստացել եմ մոտ 13 հազար քվե, հառակորդս՝ նախկին քաղաքապետը, ստացել է մոտ 50 քվե։ -Իսկ Սյունիքի նորանշանակ մարզպետ Կարեն Համբարձումյանի հետ հանդիպե՞լ եք: Եթե այո, ապա ի՞նչ ձևաչափով։-Մարզպետի ներկայացման օրն այնտեղ եմ եղել։ Գորիսում էլ՝ աշխատանքային միջավայրում, հանդիպել ենք, սակայն պաշտոնական ֆորմատով հանդիպում՝ առայժմ չի եղել։

-Ձեր կողմից հայտարարագրված անշարժ գույքն ու գումարները համատեղելի  չեն Ձեր ստացած  համեստ աշխատավարձի հետ։ Ինչպե՞ս կբացատրեք։

-Իմ ազգում, ընտանիքում, երբևէ չեն եղել պետական ապարատի աշխատակիցներ․ ես միակն եմ։ Դա իմ անձնական ներկայացրածն է, իսկ իմ ընտանիքը մի քանի անգամ ավելի շատ գումարներ ունի, որին հասել են իրենց քրտինքով։ 90-ականերից սկսած մինչ օրս, իմ ընտանիքը զբաղվում է լայնածավալ բարեգործություններով։ Ինչ վերաբերում է աշխատավարձին, ապա ես այն չեմ էլ ստանում․ իմ աշխատավարձի քարտը տվել եմ մի անապահով ընտանիքի, նրանք են տնօրինում այդ գումարը։ Իմ ընտանիքի հովանավորությամբ ամեն ամիս 15 միլիոն դրամ եմ ծախսում՝ ապահովելով ողջ համայնքի համար անվճար տրանսպորտ։

Լիլիթ Հակոբյան

politik.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11