Ինչո՞վ է հայտնի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր խոսնակը. The New York Times

27.10.2023 10:24
693

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը գլխավորել է Մայք Ջոնսոնը, որն ամենից քիչ հայտնի խոսնակներից է։ The New York Times-ի թարմ հոդվածում ընթերցողներին է ներկայացվում Մայք Ջոնսոնը։ Հոդվածը ներկայացնում է նրա կարիերայի կարեւոր կողմերը եւ քաղաքական հայացքներն ու համոզմունքները։

Պարբերականը գրել է, որ Ջոնսոնը հայտնի է հիմնականում որպես խորամանկ եւ սահմանադրական հարցերի գծով բանիմաց իրավաբան։ Նա 2020թ. ընտրությունների արդյունքների չեղարկման փորձերի իրավաբանական հիմնավորման հեղինակն է եւ նախագահ Դոնալդ Թրամփի ջատագովը՝ նրա իմփիչմենթի փորձերում։

Տեղեկացվել է, որ Ջոնսոնը ծայահեղ պահպանողական հայացքներ ունի սոցիալական հարցերում, ներառյալ հղիության ընդհատումների եւ նույնասեռ ամուսնությունների իրավունքը։ Խոսնակի պաշտոնին հավակնելուց անմիջապես հետո նրան շրջապատել են ամենածայրահեղ տրամադրված հանրապետականները՝ նրա հետ քննարկելով ընտրությունների արդյունքների չեղարկման եւ քաղաքական այլ թեմաներ։ Աջ հանրապետականներից մեկն անգամ բղավել է լրագրողների վրա՝ նրանց լռելու կոչ անելով։

Թերթը գրել է, որ Ջոնսոնն անմիջապես բախվել է մի շարք խնդիրների, որոնք խանգարել են նրա նախորդ Քեւին Մակքարտիին։ Նա պետք է պարզի ժամանակավոր բյուջեի հարցը, որը նախատեսում է կառավարության ֆինանսավորումը մինչեւ 2023թ. նոյեմբերի 17-ը, որպեսզի կանխի դաշնային կառավարության աշխատանքի դադարեցումը (շաթդաունը)։ Նա նաեւ պետք է ղեկավարի Կոնգրեսը, որը պառակտված է արտաքին քաղաքականության հարցերում, դիտարկի Բայդենի վարչակազմի՝ Իսրայելի, Ուկրաինայի, Թայվանի եւ հարավային սահմանների անվտանգությունը ֆինանսավորելու 105 մլրդ դոլարի խնդրանքը։

Ավելի վաղ Ջոնսոնը դեմ էր հանդես գալիս Ուկրաինայում պատերազմի ֆինանսավորման շարունակմանը, ինչը տարաձայնությունների սուր կետ էր դարձել Հանրապետական կուսակցության հետ։

Չնայած դրան՝ Ջոնսոնի համար, ըստ երեւույթին, «մեղրամիս» է պատրաստված ծայրահեղ աջերի հետ, որոնք, հավանաբար, նրան գործողությունների զգալի ազատություն կտան պետական ծախսերի հարցում։

Նշվել է, որ Ջոնսոնը ամենաակնհայտ թեկնածուն չէր իր գործընկերների համար՝ «հուսահատությունից թեկնածու» դառնալով այն պատճառով, որ հանրապետականներն արդեն չորրորդ շաբաթը չէին կարողանում խոսնակ ընտրել, ինչը կաթվածահար էր արել պալատի աշխատանքը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40