Ինչո՞ւ է Հայաստանում կտրուկ թանկացել տավարի միսը. փորձագետի մեկնաբանությունը

18.02.2026 12:09
638

Փորձագետի խոսքով՝ հունիսից հետո, երբ Ղազախստանը կչեղարկի մսի արտահանման սահմանափակումները, Հայաստանում հնարավոր կլինի գների որոշակի անկում ակնկալել։

Տավարի մսի դեֆիցիտը և դրանով պայմանավորված գնաճը հիմնականում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի կրճատման և մինչև հունիս Ղազախստանից մսի արտահանման էմբարգոյի հետևանքն են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը։

2026 թվականի սկզբին Հայաստանում կտրուկ աճել է մսի, հատկապես տավարի մսի գինը։ Հունվարի տվյալներով՝ տավարի մսի արժեքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 11,7–12,8%-ով։ Մեր զրուցակիցը սոցիալական ցանցում կանխատեսում էր հրապարակել, ըստ որի՝ մսի գների աճը կշարունակվի, ընդ որում՝ ոչ թե պահանջարկի ավելացման, այլ դեֆիցիտի պատճառով։

«Անասունների գլխաքանակը զգալիորեն կրճատվել է, ինչն էլ հանգեցրել է դեֆիցիտի։ Մսի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները, վաճառողները, մսագործները խնդրի առաջ են կանգնել. նրանց մեծ դժվարությամբ է հաջողվում խոշոր եղջերավոր անասունի միս «ճարել»։ Այսօր շրջել եմ խանութներով, միսն ամեն տեղ թանկացել է կիլոգրամը ավելի քան 200 դրամով»,-ասում է Մնացականյանը։

Նա նաև նկատեց, որ նույնիսկ եթե Հայաստանի ֆերմերները փորձեն շտկել իրավիճակը, դա այնքան էլ հեշտ չի լինի։ Բանն այն է, որ խոշոր եղջերավոր անասունները, ի տարբերություն խոզերի, շատ դանդաղ են բազմանում. կովը տարեկան կարող է ունենալ ընդամենը 1 հորթ։ Եվ եթե գլխաքանակը կրճատվել է հիվանդությունների կամ այլ պատճառներով, այն արագ վերականգնել չի ստացվի։

Ընդ որում, մսի դեֆիցիտ է առաջացել ոչ միայն Հայաստանում։ Մնացականյանը նշում է, որ սոցիալական ցանցում այս թեմայով իր գրառման մեջ նշել էր 350 հազար տոննա մսի ցուցանիշը, որը Ռուսաստանը ներկրել է 2025 թվականին։ Նա ուղղեց՝ իրականում թիվն ավելի բարձր է եղել. ՌԴ է ներկրվել 570 հազար տոննա միս։ Մսի դեֆիցիտ է նկատվում նաև Ղազախստանում, սակայն տեղի իշխանությունները գների բարձրացումից խուսափելու համար սահմանափակել են արտահանումը. մինչև հունիս երկրից հնարավոր կլինի դուրս բերել 20 հազար տոննայից ոչ ավելի միս։

«Սա զուտ պետական քաղաքականություն է։ Ի պատասխան արտահանմամբ զբաղվող ֆերմերների դժգոհության՝ Ղազախստանի իշխանությունները հայտարարել են. «Մենք ձեզ սուբսիդավորում ենք, պետական աջակցության ծրագրեր ենք իրականացնում, հետևաբար դուք առաջին հերթին պետք է աշխատեք մեր երկրի բնակիչների համար»։ Այնպես որ, մեզ մոտ դեֆիցիտը, կարծում եմ, կտևի մինչև հունիս, մինչ այդ գների բարձրացումը կշարունակվի, մինչև հաստատվի որոշակի մակարդակի վրա։ Հնարավոր է, որ արդեն հունիսից հետո, երբ Ղազախստանը չեղարկի էմբարգոն, հնարավոր լինի գների որոշակի անկում ակնկալել»,-կարծում է փորձագետը։

 

Միևնույն ժամանակ նա դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան կթանկանա միսը առաջիկա ամիսներին, քանի որ նույնիսկ մոտավոր հաշվարկներ չունի։ Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ երկրներից միս կներկրվի Հայաստան (հիմա այն ներկրվում է Ռուսաստանից, Բելառուսից և նույնիսկ Հնդկաստանից), ինչ շահույթով կաշխատեն վաճառողները, և արդյոք պետությունը միջոցներ կձեռնարկի այս ոլորտում գնաճը զսպելու համար։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հետ զրույցում Հարություն Մնացականյանը նշել էր, որ Հայաստանում անասունների գլխաքանակի կրճատումը կանխատեսելի էր և սպասելի. փոքր ֆերմերային տնտեսությունները շարունակելու են փակվել, իսկ անասնապահության ոլորտը կենտրոնանալու է մի քանի խոշոր ընկերությունների ձեռքում։

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08