Ինչո՞ւ են պահեստազորում գտնվող քաղաքացիները զինկոմիսարիատներից կրկին ծանուցագրեր ստանում. «Ժողովուրդ»

22.12.2020 17:51
1782

«Ժողովուրդ» օրաթերթը երկար ժամանակ ահազանգեր էր ստանում այն մասին, որ կրկին քաղաքացիներն իրենց բնակավայրերում ծանուցագրեր են ստանում զինկոմիսարիանտներ ներկայանալու համար: Ըստ մեզ զանգահարած քաղաքացիների՝ իրենց չեն տեղեկացնում, թե ինչի համար են հրավիրվում զինկոմիսարիատ այն դեպքում, երբ արդեն պատերազմն ավարտվել է:

Ի դեպ, մեզ զանգահարած քաղաքացիները նշում էին, որ, փաստորեն, ովքեր տարիներ առաջ գումարներ են տվել, խուսափել են հայոց բանակում ծառայելուց ու պատերազմի ողջ օրերին հանգիստ նստել են իրենց տներում, իսկ ովքեր որ ծառայել են բանակում, պետք է կրկին գնան ու իրենց ծառայությունը մատուցեն բանակին:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչու է կրկին ՀՀ-ում զորահավաք իրականացվում: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանը մեզ պատասխանել է. «Դեկտեմբերի 22-ից մինչև 24-ը ՀՀ-ում նախատեսված էր զորահավաքային զորակոչ, սակայն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի համապատասխան հրամանով նշված միջոցառումը համարվել է չեղյալ և իմ կողմից դեկտեմբերի 19-ին ցուցում է տրվել բոլոր տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին պահեստազորում հաշվառված քաղաքացիներին չծանուցել և չիրականացնել զորահավաքային զորակոչ»»,-գրում է թերթը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40