Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր պոչատար խողովակաշար

13.03.2025 10:45
957

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ԶՊՄԿ-ն երկու հանրային լսում է նախաձեռնել, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ Քաջարանում։ Լսումները վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված զգալի փոփոխություներին։ Այսպես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում և Թիվ 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարի կառուցում եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների  ներկայացում։

Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր  պոչատար խողովակաշար և ի՞նչ նոր մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի մասին է խոսքը։ Երեք տարի առաջ ԶՊՄԿ-ն հայտնեց պոչատար խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարի մասին։ Արդյո՞ք նոր պոչատար խողովակաշարի անհրաժեշտությունը պայմանավորված էր այդ միջադեպով։ Լսումների մասին մեր հարցերին ի պատասխան, ԶՊՄԿ լրատվական ծառայությունում առաջարկեցին զրուցել ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ։

Արմեն Ստեփանյանը հաստատեց, որ պոչատար խողովակաշարերի մաշվածության պատճառով վթարների առաջացման ռիսկը բավական մեծ է, և դրանք հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետ կապված ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման նպատակով որոշվել է կառուցել նոր պոչատար խողովակաշար, այլ ոչ թե իրականացնել հին խողովակաշարերի մասշտաբային վերանորոգման աշխատանքներ։

«Ներկայում ընկերությունը շահագործում է հիմնական խյուսատար խողովակաշար և 2 պահուստային խողովակաշարեր։ Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր պոչատար խողովակաշար դյուկերային անցումներում, որը կծառայի որպես հիմնական խյուսատար։ Այն կունենա արտահոսքի ռիսկից պաշտպանության լրացուցիչ բաղադրիչ։ Սա հենց այն համապարփակ բնապահպանական միջոցառումների և փոփոխությունների մասն է, որի մասին ազդարարել ենք»,– ասաց նա։

Ըստ Արմեն Ստեփանյանի, բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներում ավելի զգալի ներդրում է նախագծով նախատեսվող մեկ այլ ծրագիր՝ մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգը, որը նույնպես ներկայացվելու է հանրային լսմանը։

«Համակարգը թույլ կտա կրճատել թարմ տեխնիկական ջրի ծախսը, ապահովելով նաև պոչամբար մղվող պոչանքի ծավալի կրճատումը։ Փորձեմ առավել մատչելի բացատրել։ Պոչանքի ընդհանուր ծավալի 50%-ի խտացման արդյունքում զանգվածից առանձնացված ջուրը կօգտագործվի տեխնոլոգիական պրոցեսներում՝ նվազեցնելով թարմ տեխնիկական ջրի օգտագործումը 20-30%-ով։ Ընդ որում, կարևոր եմ համարում նշել, որ սա ամենաժամանակակից տեխնոլոգիայով կառուցվելիք համակարգ է, որը տեղադրվելու է ամբողջովին փակ շենքում՝ կահավորված աղմուկից և այլ կողմնակի ազդեցություններից  առավելագույն պաշտպանության համակարգերով»,– նշեց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

Նրա խոսքով՝ այս ներդրումը կարեւոր է մի քանի ոռւմով։

«Կոնկրետ այս ծրագիրը  մոտ 35 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ծախս է ենթադրում։ Սակայն ինձ համար էականը մեր որդեգրած քաղաքականությունների շրջանակում այս նախագծի բնապահպանական, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, կլիմայական փոփոխություններին ադապտացիայի,  արտադրական պրոցեսի արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղված ջանքերն են, որոնք, ինչպես և խոստացվել էր, իրականացվում են»,– նշեց Արմեն Ստեփանյանը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40