Ինչպես են մամուլն ու բնապահպաններն օգտագործվում սեփականության վերաբաշխման նպատակով

23.08.2018 17:34
1453

Մեր օրերի յուրահատկություններից մեկը հանդիսանում է այն, որ լավ երևույթները շեղում են իրենց նպատակից և տարբեր անձանց և շրջանակների կողմից օգտագործվում են սեփական շահերի, և որոշ դեպքում սեփականության վերաբաշխման համար:

Դատեք ինքներդ: եթե լրատվամիջոցը ներկայացնում է իրականությունը, ապա դա լավ է: Եթե բնապահպանները իսկապես նպաստում են բնության և շրջակա միջավայրի պահպանմանը, էկոլոգիական խնդիրների լուծմանը, ապա դա փայլուն է: Բայց երբ լրատվամիջոցը` միավորվելով բնապահպանների հետ կեղծ քարոզ է իրականացնում և անօրինական ակցիաներ է կազմակերպում, ապա դա ոչ այլ ինչ է, քան հանրությանը մոլորեցնելու փորձ` ուղղված հետագայում սեփականության վերաբաշխման արդարացմանը և սեփական գրպանը լցնելուն:

Տեսե՛ք: Երբ «օդում կախված» լուրերի համաձայն` Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի միջոցներով «գոյատևող» և նրա տիկնոջ` Էլիզաբեթ Պետրոսյանի կողմից տնօրինվող PARA TV –ն տեսանյութ է պատրաստում, որում իր ուշադրությունը սևեռում է Ամուլսարի շահագործման հետևանքով հնարավոր խնդիրներին, դա նորմալ է, որովհետև, վերջ ի վերջո, տոտալիտար երկրում չենք ապրում, և եթե կա հարց, ապա այն պետք է բարձրացնել: Բայց….Մի կողմ եմ ուզում թողնել «Լիդիան Արմենիային» ուղղված մեղադրանքները, որոնք պարբերաբար տեղ են գտնում ազնիվ հհկ-ական Վահե Հակոբյանի PARA TV –ի տեսանյութերում, որովհետև այդ մեղադրանքներին ամենից լավ անդրադարձել է ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը (գրառմանս ներքևում հղումը  հարցազրույցի վրա կդնեմ, կկարդաք), և ցանկանում եմ անդրադառնալ հարցի մեկ այլ կողմի:

Վահե Հակոբյանը հանդիսանում է Պղինձամոլիբդենային կոմբինատի եկամուտներից օգտնվող մարդկանցից մեկը: Մի հատ փորձեք մտնել «Հետք.ամ» և որոնման տողում հավաքեք «Վահե Հակոբյան» կամ «Զանգեզուրի պղինձամոլիբդենային կոմբինատ», ու դուք կտեսնեք, թե բնությունը ոնց է մխտրվել, շրջակա միջավայրին ինչքան իրական վնաս է հասցվել, կրկնում եմ` իրական, այլ ոչ թե հիպոտետիկ: Բայց PARA TV-ն, իհարկե, սրա մասին ոչ մի բան չի գրել և չի նկարել:

Իսկ բնապահպանները, իրենց հերթին, չեն փակի դեպի Պղինձամոլիբդենային կոմբինատ տանող ճանապարհը և չեն մխտրի Վահեի բիզնեսը:

Եվ մեկ այլ բան: Վահեի կոմբինատը, ի տարբերություն Տորոնտոյի ֆոնդային բորսայում ներկայացված «Լիդիան Արմենիայի», շատ փակ կառույց է, և իրենց մտքով էլ անգամ չի անցնի «Լիդիանի» պես բաց և թափանցիկ աշխատել, որ ամեն մեկը կարողանա իրենց ընկերության բաժնետոմսերը գնել եկամուտ ստանալ:

Ոնց տեսնում եք, բնապահպան+մամուլ կոնկրետ այդ դեպքում օգտագործվում է շատ նեղ անձնական շահերի համար, և դրա վերջնանպատակն է Ամուլսարի հանքը խլել Լիդիան Արեմիայի ձեռքից, սեփականության վերաբաշխում իրականացնել, և որ վերջում այդ հանքը շահագործվի Վահե Հակոբյանի և Սերժ Սարգսյանի շատ նեղ շրջապատի հետ կապված որևիցե ընկերության կողմից:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

zham.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24