Սյունիքի մարզի Տեղ գյուղի ընտրողներն աննախադեպ ակտիվությամբ մասնակցեցին ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությանը: Քվեարկությանը մասնակցեց ընտրողների 92.7%-ը (1385 հոգի): Նրանցից Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է 99.28%-ը: Մնացած 10 քվեն ստացել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մյուս թեկնածուների դիմաց գրանցվել է զրոյական արդյունք: