Ինչպե՞ս հավասարակշռել հայ-ռուսական հարաբերությունները. ԱՄՆ-ում քննարկվեցին հետհեղափոխական ՀՀ-ի զարգացումները

09.01.2019 11:26
1059

Վաշինգտոնի Քարնեգի հաստատությունում կազմակերպված քննարկման թեման Հայաստանում հետհեղափոխական և հետընտրական զարգացումներն էին։ Բանախոսներն էին ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, Վրաստանում գործող «Ալիք Մեդիա» լրատվականի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանն ու Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի աշխատակից, լրագրող Էմիլ Սանամյանը, գրում է Ամերիկայի ձայնը:

Քննարկման հիմքում էր ընկած Հայաստանի անցած տարվա զարգացումներն ու նոր իշխանությունների որդեգրած ներքին և արտաքին քաղաքականությունը: Բանախոսներն ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը աննախադեպ էր իր բնույթով և արտաքին միջամտության բացակայությամբ:

Արտաքին միջամտության բացակայության հիմքում, մասնավորապես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից, բանախոսները տեսնում են տարբեր պատճառներ: Ըստ Արսեն Խառատյանի, Մոսկվան դասեր էր քաղել ուկրաինական և վրացական փորձերից, իսկ Էմիլ Սանամյանը Ռուսաստանի չմիջամտելը բացատրում է Ռուսաստանի իշխանությունների ջերմ հարաբերությունների բացակայությամբ կողմերից որևէ մեկի հետ, ինչպես նաեւ Փաշինյանի ղեկավարած շարժման արտաքին օրակարգի բացակայության փաստը:

Բանախոսներն ընդգծեցին Միացյալ Նահանգների ներգրավման կարևորությունը Հայաստանում հետհեղափոխական զարգացումներում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության հետագա կարգավորման հարցում:

Ըստ Խառատյանի, Հայաստանի գործող իշխանություններն ակնկալում են Միացյալ Նահանգների աջակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի, պետական կառավարման բարեփոխման, ժողովրդավարության զարգացման հարցերում: Նա ընդգծեց ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում օգնություն ակնկալողից դեպի գործարար համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ կարևորելով օտարերկրյա ներդրումների հոսքը Հայաստանի տնտեսության մեջ:

Էմիլ Սանամյանն էլ ընդգծեց, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է կարևոր դեր ստանձնել Հայաստանի հետ հարաբերությունների խորացման հարցում: Բացի այդ, ըստ Սանամյանի, Վաշինգտոնի ակտիվ ներգրավումը կարևոր է նաև հայ-ռուսական հարաբերությունների հավասարակշռվածության տեսանկյունից:

Բանախոսները հույս հայտնեցին, որ ԱՄՆ էլ ավելի ակտիվ դեր կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ըստ Սանամյանի կարևոր է, որ Երևանը ուղիներ գտնի ադրբեջանական հանրության հետ երկխոսության համար: Արսեն Խառատյանի կարծիքով էլ Վաշինգտոնի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի դիվանագիտական կարգավիճակի բարձրացումը լավ ազդանշան կհանդիսանար ամերիկյան կողմի ակտիվության համար:

Նա դրական գնահատեց Փաշինյանի ու Ալիևի միջև վերջին շփումները: Բանախոսները ընդգծեցին ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ոչ պաշտոնական Track II երկխոսության աջակցության անհրաժեշտությունը:

Պատասխանելով ներկաների հարցերին, կապված վերջին ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակի՝ բանախոսները փաստեցին, որ այսօրվա համակարգը, որը նախկին իշխանությունների ընդունած սահմանադրության արդյունքն է, տալիս է չափից մեծ լիազորություններ գործադիր մարմնի ղեկավարին: Արսեն Խառատյանը, սակայն, լավատես է՝ ընդգծելով իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բնույթը, ուր բազմակարծությունը, ըստ բանախոսի, ունի խորը արմատներ:

Բանախոսներն ընդգծեցին Սփյուռքի կառույցների հետ Հայաստանի նոր իշխանությունների երկխոսության նոր որակի ապահովման անհրաժեշտությունը: Ըստ նրանց, այսօր Հայաստանի պետական համակարգում գործող 3 տարվա Հայաստանում բնակության պարտադիր պայմանը բարձրաստիճան պաշտոն զբաղեցնելու համար խոչընդոտ է արդյունավետ կադրային քաղաքականության և Սփյուռքի ներուժի օգտագործման համար:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40