Ինչպե՞ս լրացնել հայտարարագիր. Ինեսա Վարդանյանը ուղեցույց է ներկայացրել

22.01.2025 21:33
1956

Իրավաբան Ինեսա Վարդանյանը գրում է.

«ՄԻՆՉԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ պետք է ունենանք՝

1․նույնականացման քարտ՝ ID (առանց սրա չի լինի)

2․էլեկտրոնային ստորագրություն։ Կա 2 եղանակ

-Բջջային հեռախոսի միջոցով։ Պարտադիր պետք է ունենալ ID քարտ և իհարկե բջջային հեռախոս։ Մոտենում եք սպասարկման ցանկացած կենտրոն և հեռախոսի քարտը փոխարինում նոր ID sim քարտով և ակտիվացնում էլեկտրոնային նույնականացումը (ծառայության արժեքը՝ 500 դրամ)։

– Կամ էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով՝ էկենգի միջոցով։ Սրա համար պարտադիր է ID քարտ՝ PIN և PUK ծածկագրերով և իհարկե սարք (3.000 դրամ)։

3․ Ձեռք եք բերում ՀՎՀՀ։ Կա երկու եղանակ՝

– կամ էլեկտրոնային եղանակով՝ անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ-ի կայք հետևյալ հղմամբ՝ https://src.am/am/physical

– կամ այցելել ՊԵԿ սպասարկման որևէ կենտրոն։

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ՝

Անհրաժեշտ է մուտք գործել ՊԵԿ-ի կայք www.src.am, ընտրել «ֆիզիկական անձ» բաժինը և «Ֆիզիկական անձի տարեկան հայտարարագիր» ենթաբաժինը։

Հայտնվում ենք «Ես եմ» համակարգում։ Կամ միանգամից կարող ենք մտնել այս հղմամբ՝ https://self-portal.taxservice.am/sign-in/

Ես եմ համակարգում նշում եք ՀՎՀՀ-ն, օգտվողի անուն գաղտնաբառ և սեղմում «համաձայնվում եմ» և մուտք գործում։ Եվ լրացնում եք 6 բաժինները՝

ԲԱԺԻՆ 1

Այստեղ գործատուից ստացված եկամուտներն են։ Այստեղ տեղեկատվությունն ինքնաշխատ է, այսինքն արդեն իսկ լրացված է։

ԲԱԺԻՆ 2

Այստեղ նշվում են ֆիզիկական անձի ստացած նվազեցվող, այսինքն չհարկվող եկամուտները, որոնք հայտարարատուն պետք է լրացնի ինքնուրույն։ Օրինակ վարկ, փոխառություն և այլն։

ԲԱԺԻՆ 3

Երրորդ բաժինը վերաբերում է հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող եկամուտներին, որոնք ևս պետք է լրացնենք մենք։ Օրինակ, եթե ունենք վարձակալությամբ հանձնված անշարժ գույք, ապա «Վարձավճար» դաշտում պետք է լրացնենք տարվա ընթացքում ստացած եկամուտը, իսկ եկամտային հարկը համակարգը կհաշվարկի ինքնաշխատ։ Եթե պարզ, ապա լրացնում ենք քաղաքացիաիրավական պայմանագրերից ծագած բոլոր եկամուտները։

ԲԱԺԻՆ 4

Այս բաժնում ներառված են սոցիալական ծախսերը, որոնք կրկին լրացվում են ինքանաշխատ։ Սոցիալական ծախսերն են առողջության ապահովագրական փաթեթը կամ ուսման համար կատարված վճարումները Հայաստանում գործող կրթական հաստատություններում։ Սա ևս կարևոր է լրացնելը, քանի որ կատարված սոցիալական ծախսից մենք կարող ենք ստանալ գումարի փոխհատուցում։ Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը տարեկան 50.000 դրամ է, իսկ կրթության գծով՝ տարեկան առավելագույնը՝ 100.000 դրամը։

ԲԱԺԻՆ 5

Հինգերորդ բաժնում ինքնաշխատ լրացվում է պետական բյուջե վճարման կամ բյուջեից փոխհատուցման ենթակա եկամտային հարկի գումարը։ Ինքնաշխատ լրացվում են նաև փոխհատուցված գումարները, օրինակ՝ հիփոթեքային վարկի տոկոսների գծով, ուսման վարձի փոխհատուցման ենթակա վերադարձված գումարները և այլն։

ԲԱԺԻՆ 6

Վեցերորդ բաժինը ինքնազբաղվածությունից ստացված եկամուտներից սոցիալական վճարի հաշվարկն է, որը քաղաքացին լրացնում է կամավոր, և այն առաջացնում է պարտավորություն»։ 
 

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22