Ինչու է Հայաստանի քաղաքացիների համար այդքան կարևոր վիզայի ռեժիմի չեղարկումը

17.09.2018 17:10
1420

Իսրայելի իշխանությունները կքննարկեն Հայաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ ներմուծելու հարցը: Այդ որոշումն ընդունելը կբարձրացնի երկկողմ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև բազմաթիվ ուխտագնացների համար ճանապարհ կբացի դեպի Իսրայել: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երուսաղեմում Սրբոց Առաքելոց միաբանության անդամ Հովնան Բաղդասարյանը:

Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչները բարձրացրել են վիզայի ռեժիմն ազատականացնելու հարցը Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբիի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին Իսրայելի ԱԳՆ-ում:

«Հայերի համար վիզայի ռեժիմը չեղյալ հայտարարելը կնպաստի ուխտագնացների հոսքին։ Դա իր հերթին կազդի մեր ծառայության արդյունավետության վրա», — ասաց Բաղդասարյանը։

Նրա կարծիքով` ուխտագնացներից շատերն Իսրայել չեն մեկնում վիզայի հետ կապված բարդությունների պատճառով։ Բաղդասարյանը համոզված է, որ այդ որոշումը նոր խթան կհաղորդի Հայաստանի և Իսրայելի հարաբերություններին։

Նա նշեց, որ այդ հարցը քննարկվել է դեռ փետրվարին Իսրայելի զբոսաշրջության նախարարի հետ։ Իսրայելի տարածաշրջանային կառավարման նախարար Ցախի Անեգբիի` Երևան կատարած այցի ժամանակ 2017թ-ի հուլիսին որոշում է ընդունվել, որ իսրայելական կողմն առանց վիզայի ռեժիմը ներմուծում է փուլերով. Սկզբում իշխանությունները չեղյալ կհայտարարեն վիզայի ռեժիմը դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար, այնուհետև` Հայաստանի շարքային բնակիչների։

Իսրայելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Անեգբին ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքարանի ներկայացուցիչներին խոստացել է այդ թեման քննարկել երկրի ներքին գործերի նախարարի հետ։

Նշենք, որ այդ թեման բազմաթիվ անգամ է քննարկվել, և Իսրայելը խոստացել է վերանայել մուտքի արտոնագրի հետ կապված քաղաքականությունը։

 

armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40