Դանակահարություն՝ Սյունիքի մարզում. Քաջարանի Եղբայրական գերեզմանոցներից «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 62-ամյա տղամարդը

25.04.2022 16:48
8559

Երեկ՝ ապրիլի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 00։15-ի սահմաններում Քաջարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Գրենիկ Մ-ն է։ Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում դանակահարվածին, Կապանի և Քաջարանի ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ապրիլի 24-ին, ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Եղբայրական գերեզմանոցներում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վիրավորի եղբոր փեսան՝ Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Գոռ Գ-ն, դանակով հարվածել է Գրենիկ Մ-ին։  Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գոռ Գ-ին և բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին։  Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։  Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01