Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ

31.12.2023 18:21
2132

Հարգելի´ հայրենակիցներ, Մեղրի համայնքի սիրելի բնակիչներ.

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

2023-ը ճանապարհեցինք դժվարին պայմաններում, ծանր տպավորություններով ու հույսով, որ եկող 2024-ը ավելի քիչ հոգսաշատ ու առավել հուսաբեր կլինի։

Այս տարեվերջին եւս շատերիդ սրտերը լի են տխրությամբ, դեռ չենք թոթափել պատերազմի հետքերը, կորստի ցավը չի մեղմվել ու չի մեղմվելու։ Այս տարի ևս մեր երկիրը մարտահրավերների առջեւ կանգնեց․․․

Բայց հայրենիքը միակն է ու անփոխարինելին, մայրենի հողը՝ թանկ ու մենք՝ նրա զավակներս, պարտավոր ենք լինել ուժեղ, լավատես, միմյանց հանդուրժող ու ամենակարեւորը՝ միասնական․ սա է հաղթանակի բանալին։

Ցանկանում եմ, որ 2024 թվականին առավել բարի դառնանք իրար հանդեպ, անչափ սիրենք ու նվիրվենք Հայաստանին, սրանք են այն արժեքները, որոնք պիտի զարգացման, հաղթանակի ու հաջողության գրավական դառնան։

Մաղթում եմ, որ գալիք տարվա արշալույսները միմիայն խաղաղ պայմաններում ու բարի լուրերով բացվեն, որ զգանք մեզ անվտանգ ու զորեղ, շարժվենք լույսի եւ հույսի ճանապարհով։

Սրա համար ամեն օր ու ամեն վայրկյան անդուլ աշխատել է պետք՝ ամենքս մեր տեղում․ միայն այդ դեպքում իրավունք կունենանք ծրագրել ու երազել։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին՝մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ նրանց ծնողներին՝քաջառողջություն ու բարօրություն:

Մի քանի ժամից անցյալ կդառնա 2023թվականը: Սովորաբար տարեմուտին իմի է բերվում արվածն ու չարվածը և նոր ծրագրեր կազմվում հաջորդ տարվա համար:

Անցնող տարին Մեղրի համայնքն ամփոփում է փոփոխություններով և քաղաքային կյանքում արձանագրված հաջողություններով ու ձեռքբերումներով: Դրանում մեծ է նաև ձեր դերակատարումը սիրելի´ քաղաքացիներ, քանզի այդ ամենը կյանքի է կոչվել ձեր վստահության, աջակցության, ինչու չէ նաև անմիջական մասնակցության շնորհիվ: Հավատում եմ, որ նույն վստահությամբ շարունակելու ենք աշխատել և ունենալու ենք հարմարավետ ու տուն կանչող Մեղրի:

Սիրելի՛ համաքաղաքացիներ, առաջընթացի ճանապարհին մեզ դեռ բազմաթիվ մարտահրավերներ են սպասվում, և միայն մեր միասնականության, հանդուրժողականության, յուրաքանչյուրիս անհատական ներգրավվածության և հավաքական ջանքի շնորհիվ կհասնենք ցանկալի արդյունքի։ Մեզնից է կախված թե ինչպիսին կլինի վաղվա օրը և գալիք տարին։ Մաղթում եմ, որ բոլորս հավատանք և վստահ լինենք մեր ուժերին, լիարժեք և արժանապատվորեն օգտագործենք մեզ տրված հնարավորություններն ու ներուժը, որպեսզի ապագան լինի ավելի անվտանգ և ավելի ապահով։ Թո՛ղ այս նոր տարին մեզ իրական խաղաղություն, հավատ, համբերություն, պայքարի ՈՒԺ ու նոր ԿՅԱՆՔԵՐ բերի։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Մեղրիի համայնքապետարան

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12