Հայ֊ֆրանսիական «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ներդրումներ կանի նաև Տաթև համայնքում

20.01.2022 16:17
3901

Արդեն 13 տարի Տավուշի մարզում հսկայական ծրագրեր իրականացրած Հայ֊ֆրանսիական «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը այս տարի իր աշխատանքային թիմն է ձևավորել նաև Սյունիքում։ Մարզի հիմնախնդիրներին ծանոթանալու, առաջնային ծրագրերին ընթացք տալու միտմամբ ծրագրերի համակարգողներ Սեդա Մավիյանը և Ներսես Շադունցը աշխատակիցներ Սամվելի, Արթուրի հետ այցելեցին Տաթև համայնք։ Համայնքի ղեկավար Սամվել Լալայանի աշխատասենյակում կայացած հանդիպման ընթացքում քննարկվեցին Քաշունի, Սվարանց բնակավայրերի խմելու և ոռոգման ջրերի հարցերը։ Անդրադարձ եղավ նաև համայնքի ամենաքիչ բնակիչ ունեցող Քաշունի գյուղի վերաբնակեցման խնդրին, կարևորվեց անօթևան ընտանիքների համար գյուղում պայմաններ ստեղծելու, անասնապահութունն ու գյուղատնտեսությունը զարգացնելու հարցերը։ Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանը աջակցելու, իրենից կախված բոլոր խնդիրներին ընթացք տալու և համայնքի զարգացման ծրագրերին մասնակցություն ունենալու պատրաստակամություն հայտնեց։ Քաշունու վարչական ղեկավարն էլ գյուղում բնակություն հաստատելու ցանկություն ունեցող ընտանիքներին խոստացավ իր կողմից ոչխարներ նիվիրել։

Սվարանց գյուղի հիմնական խնդիրը մաքուր խմելու ջուր ունենալն է։ 83 բնակիչ ունեցող գյուղը թեև երեք աղբյուր ունի, սակայն ջուրը բնակիչներին չի հասնում։ Ծրագրի պատասխանատուները խոստացան գարնանը տեղում ծանոթանալ խնդրին։

Ի դեպ՝ գյուղատնտեսության զարգացման վրա շեշտադրություն դրած

Հայ֊ֆրանսիական «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը այս պահին աշխատանքներ է իրականացնում նաև Տեղ համայնքի Արավուս գյուղը ջրով ապահովելու ուղղությամբ, որի ընթացքի մասին պսրբերաբար կներկայացվի։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40