Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ–ը

13.07.2025 10:54
778

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, բացատրել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության որոշ ինքնաթիռների թռիչքի երթուղիների փոփոխության պատճառը։

Սովորաբար Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ քաղաքացիական չվերթերն իրականացվում են Հայաստանի Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով։ Սակայն մենք նկատել էինք, որ վերջերս որոշ չվերթեր երբեմն սկսել են իրականացվել Սյունիքի մարզի վրայով։

Քաղավիացիայի կոմիտեից մեզ պատասխանել են, որ քաղաքացիական ինքնաթիռների օդային երթևեկության ապահովումն իրականացվում է միջազգային ընդունված չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան։

«Օդանավերի ուղղորդումները (rerouting) սովորական և ընդունված պրակտիկա են՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչպիսիք են անբարենպաստ օդերևույթները, օդանավի անձնակազմի կողմից ներկայացված խնդրանքները, անվտանգության ապահովման նպատակով նվազագույն տարանջատման պահանջները, ինչպես նաև օդային տարածքում առկա ժամանակավոր սահմանափակումները», – ասվում է հաղորդագրության մեջ։

Նշված գործոնների ազդեցությամբ հնարավոր է, որ օդանավերը որոշ դեպքերում շեղվեն իրենց նախանշված երթուղուց։

«Բացառություն չեն կազմում նաև Ադրբեջանի քաղաքացիական օդանավերը, որոնց երթուղուց դուրս գալու հնարավոր պատճառները ևս կարող են վերագրվել վերը նշված հանգամանքներից որևէ մեկին», – նշել են կոմիտեում։

Նման դեպքերում բոլոր գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարմինների միջև նախապես սահմանված ընթացակարգերի համաձայնությամբ և սերտ համագործակցությամբ՝ ապահովելով օդային երթևեկության անվտանգությունը և վերահսկելիությունը։

Կոմիտեից հայտնել են նաև, որ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում պարբերաբար կիրառվող օպերատիվ սահմանափակումների հետևանքով արձանագրվում է տարանցիկ չվերթերի աշխարհագրության փոփոխություն, ինչն իր հերթին հանգեցնում է ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչքների քանակի նկատելի աճի։

Կոմիտեում ընդգծել են, որ խոսքը բացառապես տեխնիկական, մասնագիտական և անվտանգության նկատառումներից ելնելով կայացվող որոշումների մասին է։

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22