Ինձ համար Արցախի էջը փակված չէ․ ՀՀ երրորդ նախագահ (Տեսանյութ)

17.10.2023 18:45
772

Ինձ համար Արցախի էջը փակված չէ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ շանս տեսնու՞մ է, որ Արցախը վերադարձվի, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց՝ այո, շանս տեսնում է։

«Շանս տեսնում եմ, և բոլոր նրանք, ովքեր իմ բառերը պետք է մեկնաբանեն որպես հոխորտանք կամ ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ ընդհանրապես ես չեմ էլ ուզում շփվել»,- ասաց նա։

ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ մինչև այժմ Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունները և Արցախի նախկին իշխանությունը։

«Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ։ Ոչ թե Արցախի նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ Արայիկ Հարությունյանի՞ն նկատի ունի, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց․

«Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում գտնվում, եկեք անվանական չխոսենք»։

ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև նախորդ տարիների բանակցային գործընթացին։

«Ամբողջ աշխարհի գիտի, որ գոնե Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել։ Սա՝ մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը՝ բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մինչև 2018 թվականի ապրիլը մենք որևէ այլ փաստաթուղթ չենք քննարկել։ Համանախագահների բոլոր առաջարկներին ի պատասխան՝ ասել ենք՝ ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, այնուհետև  մենք կասենք մեր կարծիքը։ Եվ բոլոր պարագաներում էլ ադրբեջանցիները դեմ են եղել»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ հիշեցնելով՝ այդ մասին փաստել է նաև ՌԴ ԱԳ նախարարը։

Ավելին՝ տեսանյութում

aysor.am

Մեղրի համայնքի ղեկավար Սերգո Գալստյանի ուղերձը Նռնաձոր բնակավայրի օրվա առթիվ

15.11.2026 13:52

Կուրկուտի փառատոն․7 տարի ավանդույթի համով

15.11.2026 10:48

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25