ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ Երկաթուղային հաղորդակցության սխեման Հարավային Կովկասում` ապաշրջափակումից հետո

14.01.2021 10:53
1428

Sputnik Արմենիան պատրաստել է ինֆոգրաֆիկա Հարավային Կովկասում գտնվող այն մայրուղիների մասին, որոնք կարող են սկսել գործել Մոսկվայում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում։

Երեկ Մոսկվայում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները որոշել են այդ աշխատանքի հստակ ուղղություններ սահմանել։

Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների բանակցությունների առանցքային թեմաներից էր։ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հայտարարության մեջ նշված է, որ անհրաժեշտ է ապաարգելափակել բոլոր ճանապարհները։ Խոսքն առաջին հերթին երկաթուղային ճանապարհների մասին է։

Եթե հաջողվի պայմանավորվածությունները կյանքի կոչել, կստանանք հետևյալ պատկերը․ Իջևան-Ղազախ երկաթուղային հատված հյուսիսում։ Այն Հայաստանին հնարավորություն կտա երկաթուղային ելք ունենալ դեպի Ռուսաստան։

Մեղրիով Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն գնացող՝ Ադրբեջանի հարավում գտնվող ճանապարհի վերականգնում։ Այնտեղ Թուրքիա  գնացող ավտոմայրուղի կա։

Հայաստանի Արարատի մարզն ու Նախիջևանը կապող Երասխ – Շարուր անցման ապաարգելափակում։ Հայաստանի համար դա երկաթուղային ճանապարհ է դեպի Իրան ու կարճ ճանապարհ դեպի Սյունիք։

Գյումրուց մինչև Թուրքիայի սահման տանող երկաթուղու բացումը կհանգեցնի Ռուսաստանի ու Թուրքիայի երկաթուղային համակարգերի միավորմանը, նաև կարող է լրացուցիչ միջանցք դառնալ Թուրքիայի ու Ադրբեջանի հաղորդակցության համար։

Այդ ցանցը կարող է համակցված լինել «Հյուսիս-հարավ» (Եվրոպա-Ռուսաստան-Իրան-Հնդկաստան) տրանսպորտային միջանցքի հետ։



armeniasputnik.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40