Ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր

18.01.2019 17:03
1180

 «Freedom House» իրավապաշտպան կազմակերպության 2018 թվականի զեկույցով ինտերնետի ազատության ցուցիչով Հայաստանը «մասամբ ազատից» դարձել է «ազատ» երկիր: Միավորների հաշվարկի համար հաշվի են առնվել քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները:

Նշվում է, որ Հայաստանում ինտերնետի ազատությունը բարելավվել է, երբ քաղաքացիները սկսել են ավելի արդյունավետ կիրառել սոցիալական մեդիաների հարթակները, հաղորդակցման, ուղիղ հեռարձակման հնարավորությունները: Դա դրսևորվեց 2018 թվականի ապրիլին, երբ կտրուկ փոփոխություններ գրանցվեցին քաղաքական դաշտում: Նշված ժամանակահատվածում սոցիալական մեդիա ծրագրերը չեն սահմանափակվել: Սոցիալական ակտիվությունն ու ուղիղ հեռարձակումը կարևոր են եղել թավշյա հեղափոխության արդյունավետության համար:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում ինտերնետ հասանելիությունը գնալով աճում է: Այն լայն տարածում ունի Երևանի առևտրի կետերում, սրճարաններում, համալսարաններում, կանգառներում, մետրոյում: Հայաստանի օգտատերերն ունեն անսահմանափակ հնարավորություններ ինտերնետային ռեսուրսից օգտվելու համար՝ սոցիալական ցանցեր, տեսաձայնային ծառայություններ և այլն:

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է 2018 թվականին ամենամեծ առաջընթաց գրանցած երկրները:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40