Իրան․ Ժամանակն է, որ ԱՄՆ-ը միջուկային բանակցություններում «քաղաքական որոշումներ» կայացնի

18.01.2022 11:26
1368

Դեռ կան կարևոր և առանցքային հարցեր, որոնք պահանջում են կոնկրետ քաղաքական լուծումներ․ Իրանը հայտարարել է, որ ժամանակն է, որ Միացյալ Նահանգները քաղաքական որոշումներ կայացնի մյուս առանցքային հարցերի լուծման համար, այդ թվում՝ պատժամիջոցների չեղարկման մասին, Թեհրանի միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված բանակցություններում:

Իրան․ Ժամանակն է, որ ԱՄՆ-ը միջուկային բանակցություններում «քաղաքական որոշումներ» կայացնի

Այս մասին հաղորդում Է regionpress.am-ը։

«Մնում են կարևոր և առանցքային հարցեր, որոնք կոնկրետ քաղաքական լուծումներ են պահանջում»,-իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն: Պաշտոնյան իր այս հայտարարությունն արել է այն օրը, երբ գլխավոր բանակցողները պետք է վերադառնային Վիեննա բանակցությունների համար, քանի որ նրանք գտնվում էին իրենց երկրներում խորհրդակցություններ անցկացնելու նպատակով:

Փորձագետների քննարկումները շարունակվել են նաև հանգստյան օրերին։ Հիշեցնենք, 2015 թվականի միջուկային գործարքը փրկելուն ուղղված բանակցությունները վերսկսվել էին նոյեմբերի վերջին։ Այն դադարեցվել էր Իրանում նախագահական ընտրությունների պատճառով։ Հունիսին կայացած ընտրություններում երկրի նախագահ ընտրվեց Իբրահիմ Ռաիսին:

2015 թվականի համաձայնագիրը, որը ստորագրվել է Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի կողմից, նախատեսում էր միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց Թեհրանի դեմ պատժամիջոցների մեղմացում։ Ի դեպ, ավելի վաղ կուրսորը հայտնել էր, որ Իրանը լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է անցկացնում։

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02

Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար

12.11.2026 16:08

Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին

12.11.2026 15:37

Փոխոստիկանապետն ասաց, որ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանnւթյան գործով մեղադրյալ

12.11.2026 15:18

Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

12.11.2026 15:06

Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»

12.11.2026 14:34

Մի անմեղ հարց ՔՊ–ի կապանյան նախընտրական թիմի երեք առաջատարին

12.11.2026 14:25

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09