Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին

20.09.2022 14:53
1156

Իրանի ԱԳՆ խոսնակ Նազեր Քանանին իր ամենօրյա ասուլիսում անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի հայաստանյան այցին։

«Լարվածության եւ անկայունության աճը Հարավային Կովկասում չի համապատասխանում ներգրավված եւ հարեւան եւ ոչ մի երկրի շահերին։ Խաղաղությունը, կայունությունն ու անվտանգությունը տարածաշրջանում հարկավոր են տնտեսական զարգացման եւ բարգավաճման, առեւտրատնտեսական հարաբերությունների ծաղկման համար։ Մենք չենք ընդունում այս շրջանակից դուրս որեւէ սադրանք եւ տարածաշրջանում անկայունության հրահրում»,- ասել է Քանանին։

Նշենք, որ Փելոսին հայաստանյան իր այցի ընթացքում Գաֆեսճեան արվեստի կենտրոնում ելույթ էր ունեցել եւ կարճ հիշատակել Իրանին: Նրա ելույթի ամբիոնը տեղադրված էր եղել այն պատի առաջ, որի վրա Ավարայրի ճակատամարտի որմնանկարն էր: Փելոսին նկատել էր, որ Հայաստանը պատմության ընթացքում շատ ասպատակություններ է տեսել, իր պատմական ճանապարհի գրեթե ողջ ընթացքում դիմագրավել տարբեր երկրների: Որպես օրինակ՝ նա շեշտել էր հենց Ավարայրի ճակատամարտը՝ ասելով, որ իր հետեւում խոսքերի վառ օրինակներից մեկն է՝ հայերի դիմագրավումը պարսիկներին:

https://www.armtimes.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40