Իրանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ադրբեջանական կողմի հրավերով հուլիսի 15-ին կայցելի Բաքու. հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը:
Սպասվում են հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ, որոնց ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։