14 մետաղական հանքարդյունաբերական ընկերություն ազդակիր համայնքների նկատմամբ սոցիալ-տնտեսական զարգացման պայմանագրային պարտավորություն չունի

08.11.2019 17:30
1025

    ԷկոԼուր

    Հայաստանում մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվություն ունեցող 28 կազմակերպություններից 14-ը ազդակիր համայնքների նկատմամբ չունի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ստանձնած պայմանագրային պարտավորություն: Այդ պարտավորությունները ամրագրված չեն ընկերությունների և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարների միջև կնքված ընդերքօգտագործման պայմանագրերում: Ընդերքօգտագործողի կողմից այդ պարտավորությունների ստանձնումը պարտադիր է՝ համաձայն Ընդերքի մասին օրենսգրքի հոդված 54-ի 3-րդ մասի 9-րդ կետի, որը կարգավորում է ազդակիր համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործողի ստանձնած պարտավորությունների չափը և կատարման ժամկետները։ ՀՀ կառավարության 2012թ-ի մարտի 22-ի N 437-Ն որոշման հավելված 1- ով էլ հաստատվել է օգտակար հանածոյի արդյունահանման և (կամ) ընդերքօգտագործման թափոնների վերամշակման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի օրինակելի ձևը։ Որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

    ԷկոԼուրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման պայմանագրով պարտավորություններ չունեն հետևյալ ընկերությունները.

    1. «Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, Քաջարանի  պղինձ-մոլիբդենային հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-232: Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 27.11.2012թ-ին, պայմանագրի փոփոխությունը կատարվել է  29.12.2016թ-ին։
    2. «Թեղուտ» ՓԲԸ, Լոռու մարզի պղինձ-մոլիբդենային հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-376:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ    20.02.2013թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է 15.12.2015թ-ին:
    3. «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, Շամլուղի պղնձի հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-103:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 20․10․2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  03,06,2015թ-ին։
    4. «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ, Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայր,   ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-183:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 27.11.2015թ-ին:  Պայամանգրի փոփոխությունը կատարվել է   23.08.2016թ.: 
    5. «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ, Լոռու մարզի Մղարթի ոսկու հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-213:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 20.10.2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  24.12.2015թ-ին։
    6. «ԼիճքՎազ» ՓԲԸ, Սյունիքի մարզի Լիճքվազ թեյի ոսկու հանքավայր,  ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-293:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 22.11.2012թ-ին.:  Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  16.02.2015թ-ին:
    7. «Լեռ էքս» ՓԲԸ,  Այունիքի մարզի Հանքասարի պղինձ-մոլիբդենային հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-094:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 16․08․2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  12.06.2015թ-ին:
    8. «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ, Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-657:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 22.08.2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  24.12.2015թ-ին։ 
    9. «Մեգո Գոլդ» ՍՊԸ, Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-657:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 28.12.2012թ-ին:   Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  24.08.2015թ-ին: 
    10. «Ակտիվ լեռնագործ» ՍՊԸ, Սյունիքի մարզի Այգեձորի պղինձ-մոլիբդեբային հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-425:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 28.12.2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  16.04.2015թ-ին:
    11. «Մարջան Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ, Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-398:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 07.03.2013թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է   07.09.2016թ-ին:
    12. «Վարդանի զարթոնք» ՍՊԸ, Վայոց ձորի մարզի Սոֆի-Բինայի ոսկի-բազմամետաղային հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-234:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 27.09.2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  06.03.2015թ-ին:
    13. «Ֆորչն Ռեզորսիս» ՍՊԸ, Կոտայքի մարզի Հրազդանի երկաթի հանքավայր, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N ՊՎ-169:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 20.10.2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  12.12.2015թ-ին:
    14. «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ, Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի «Լուսաձորի» տեղամաս, ընդերքօգտագործման պայմանագիր՝ N 089:  Պայմանագիրը կնքվել է  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար  Արմեն Մովսիսյանի հետ 12.06.2012թ-ին: Պայամանգրի փոփոխությունը կատարվել է  24.12.2015թ-ին։

    Հատկանշական է,  որ ընկերություններն ազդակիր համայնքի(ների) սոցիալ-տնտեսական զարգացմանն իրենց աջակցությունն առաջարկում են որպես բարի կամքի դրսևորում հատկապես ՇՄԱԳ նախագծերի հանրային լսումների ժամանակ: Այդ խոստումներն օգտագործվում են որպես մոտիվացիա ազդակիր համայնքների բնակիչների համաձայնությունն ստանալու համար:

    Օրինակ, «ԼիճքՎազ» ՓԲԸ-ն հասարակական լսումների  փուլում Մեղրիի համայնքապետարանի հետ կնքել է սոցիալ-տնտեսական համագործակցության շրջանակային համաձայնագիր, որի շրջանակներում  էլ 2017 թվականին Վարդանիձոր, Լեհվազ (Մեղրի համայնք) բնակավայրերի համար Մեղրի խոշորացված համայնքի բյուջեին է հատկացրել   27244781,0 դրամի բարեգործական հատկացում, ինչպես նաև  բենզինի տեսքով օժանդակություն է ցուցաբերել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ին։

    «Թեղուտ» ՓԲԸ-ն, ազդակիր  Շնող համայնքի բնակիչների դժգոհությունը մեղմելու նկատառումներից ելնելով,  2018թ. օգոստոսին Շնողի համայնքապետարանի հետ կնքել է համագործակցության և գործընկերության պայմանագիր, որն իր մեջ ներառել է նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ֆինանսական ներդրումների բաղադրիչներ։ Պայմանագիրը կյանքի չկոչվեց «Թեղուտ» ՓԲԸ-ի սեփականատիրոջ փոփոխությունից հետո:

    Գործող ձեռնարկություներից «Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն և «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն (նախկինում «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ)  ազդակիր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման համար ֆինանսական և այլ կարգի աջակցություն են ցուցաբերում «կամավորության» սկզբունքով։

    Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

    Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

    ecolur.org

    ՌԴ-ն չի թելադրում՝ ում հետ համագործակցել․ Լավրովը ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

    14.01.2025 16:46

    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորումը

    14.01.2025 16:41

    Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության համաձայնագիրը կանդրադառնա նաև Հարավային Կովկասի վրա․ ռուս վերլուծաբան

    14.01.2025 16:34

    Կապանում ուսումնասիրվել է համայնքի ղեկավարի նկատմամբ վստահության մակարդակը․ Գևորգ Փարսյանին վստահում է բնակիչների 85 տոկոսը

    14.01.2025 14:25

    Ցուցահանդես՝ «Լույս և ստվեր» խորագրով

    14.01.2025 12:05

    Այսօր կստորագրվի Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

    14.01.2025 10:45

    Թրամփը հայտարարել է` ծրագրում է «շատ արագ» հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին

    14.01.2025 10:43

    Պարտադի՞ր է հայտարարագրել անձնական անկանխիկ փոխանցումները

    14.01.2025 10:39

    Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ․ ԱԺ «Հայաստան» խմբակցություն

    13.01.2025 20:39

    Հին նոր տարին՝ նոր հանդիսությունների սրահում

    13.01.2025 19:20

    ՀՀ վարչապետն ու ԵԽ նախագահը հեռախոսազրույց են ունեցել

    13.01.2025 17:41

    ՀՀ-ում իրականացվող նորածնային սքրինինգներն ուղղված են բնածին և ժառանգական հիվանդությունների վաղ ախտորոշմանը. ԱՆ

    13.01.2025 17:04