Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին

03.09.2026 16:00
459

Իրանի բանակը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ է հասցրել Քուվեյթում և Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ թիրախավորելով արբանյակային կապի համակարգերը, սարքավորումների պահեստները, կործանիչ ինքնաթիռների հանգարները, զորքերի դիրքերը և ռադարային համակարգերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

Բանակի հայտարարության համաձայն՝ հարվածներն իրականացվել են սեպտեմբերի 3-ի առավոտյան՝ «Սաիկեհ» (Կայծակ) գործողության շրջանակներում՝ ի պատասխան ԱՄՆ-ի հարվածներից Իրանի քաղաքացիական անձանց և զինված ուժերի անդամների զոհվելու։

Հայտարարության մեջ նշվում է, որ իրանական հրթիռներն ու հարձակողական ԱԹՍ-ները հարվածել են Քուվեյթում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազային, որի հետևանքով վնասվել են կապի համակարգերն ու կործանիչ ինքնաթիռների հանգարները։

Բացի այդ, իրանական ուժերը հրթիռներով և անօդաչու սարքերով թիրախավորել են ԱՄԷ-ի ալ-Մինհադ ավիաբազայի զորքերի տեղակայման տարածքները և ռադարային համակարգերը։

Բանակն Ահմադ ալ-Ջաբեր բազան նկարագրում է որպես Արևմտյան Ասիայում ԱՄՆ ուժերի համար լոգիստիկ և աջակցության հիմնական կենտրոն։ Նշվում է, որ բազան մեծ դեր է խաղում ԱՄՆ օդային գործողություններում և տարածաշրջանում հսկողության գործողություններում։

Ինչ վերաբերում է ալ-Մինհադ բազային, ապա այն նկարագրվում է որպես օտարերկրյա ուժերի օդային աջակցության և տեղափոխման կարևոր կենտրոն։

Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ն հարվածել էր Իրանի հարավային քաղաքներին, որոնց հետևանքով, ըստ Իրանի առողջապահության նախարարության, զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 142-ը։ Հարվածներից մեկը հասցվել է Հորմոզգանի նահանգի Սիրիկ շրջանում բնակելի տան, որտեղ հարսանեկան տոնակատարություն էր ընթանում. զոհվել է հինգ մարդ, ըստ որոշ հրապարակումների՝ չորս մարդ, այդ թվում՝ չորս տարեկան երեխա։ Վիրավորվել է ավելի քան 70 մարդ։

Իրանական բանակը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերի ցանկացած հարձակմանն իր արձագանքը խիստ կլինի։

 

Փաշինյանն ու Ալիևը զրուցել են Թուրքմենստանում ԱՊՀ երկրների առաջնորդների համար կազմակերպված ընդունելության ժամանակ

08.10.2026 22:30

Ռուսաստանը պատրաստ է անել ամեն ինչ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը կարգավորելու հարցում Իրանին աջակցելու համար․ Պուտինը՝ Փեզեշքիանին

08.10.2026 22:22

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ երկրների առաջնորդների հետ այցելել է Թուրքմենստանի Ավազա ազգային զբոսաշրջային գոտի

08.10.2026 20:25

Դատարանը կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն մեղավոր է ճանաչել

08.10.2026 19:05

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

08.10.2026 17:20

Փաշինյանն ու Թուրքմենստանի նախագահը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների օրակարգին առնչվող տարբեր հարցերի շուրջ

08.10.2026 17:05

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Գորիսում TRIPP-ի շրջանակներում քննարկել են էլեկտրահաղորդման գծերի տեղակայման հարցերը

08.10.2026 16:42

Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքը ինտեգրել TRIPP-ի հետ

08.10.2026 15:59

Մոսկվան Արևմտյան Եվրոպայի հետ զինված hակամարտության պլաններ չունի. Զախարովա

08.10.2026 14:14

Պուտինը Թուրքմենստանում կզրուցի ԱՊՀ գագաթնաժողովի բոլոր մասնակիցների հետ․ Պեսկով

08.10.2026 13:36

Ակտիվացնելով էլեկտրոնային ծանուցումը՝ վարորդները կարող են օգտվել 20 տոկոս բոնուսային նվազեցումից. ՆԳՆ-ն հիշեցնում է

08.10.2026 12:27

Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի

08.10.2026 11:56