Կիրանց. Նոր գծած սահման, անվտանգային մտահոգություններ, փոխհատուցման խնդիր

24.07.2024 21:01
1162

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված հատվածներից Կիրանց գյուղում՝ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռաավորության վրա տներ են։ Իսկ մի քանի մետր հեռավորության վրա պատն է, որը բաժանում է հայ-ադրբեջանական սահմանը։

Ամիսներ առաջ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ մայիսի 24-ից մինչև հուլիսի 24-ը տեղում ծառայությունն իրականացվելու է անցումային սխեմայով, և հուլիսի 24-ից հետո երկու կողմերում էլ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն։

Գյուղացիները «Ազատության»-ը պատմեցին, որ ժամանակ առ ժամանակ տեսնում են ադրբեջանցի սահմանապահների, նաև պատից այն կողմ ընթացող շինարարությունը։

Պատից այս կողմ՝ հայկական կողմում, կառուցվում է նոր ճանապարհը, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում։

Տեղացիներն այսօր «Ազատության» հետ զրույցում իրենց մտահոգությունը բարձրացրին անվտանգային առումով, վստահ չեն՝ քանի որ տներից մի քանիսը սահմանային պատից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա են։

Այդպիսի տներից մեկի տերը՝ Գևորգ Սիմոնյանը պատմեց, որ սահմանազատման հետևանքով իր տղայի ու իր հայրական տունը, որ կառուցվել է 1969թ., մնացել են պատից այն կողմ։ Հիմա նրանք ստիպված տեղափոխվել են գյուղի այլ հատված՝ ինքն ապրում է փոքր տղայի տանը, իսկ մեծը Կիրանցի տներից մեկն է վարձակալել ժամանակավոր։ Նա ասում է՝ փոխհատուցման հարցը դեռ չի լուծվել, ու դեռ հայտնի չէ, թե որքան կշարունակեն այսպես մնալ։

 

«Ես լավ բան չեմ սպասում, չես կարա դու թուրքի հետ լավով խոսես, լավով ապրես։ Մենք մեր ղեկավարներից ոչինչ էլ չենք սպասում, եկավ Փաշինյանը երեք անգամ գյուղ, երեք անգամ եկավ, ժողովրդին ստեց, գնաց։ Մի անգամ էլ գյուղից հավաքվեցին, գնացին Երևան իր հետ հանդիպման, այնտեղ էլ ոչ մի խնդրի, ոչ մի հարցի լուծում չտրվեց», - ասաց տեղացիներից մեկը։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում

 

https://www.azatutyun.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40